Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան

10.06.2020 22:03
1082

ՀՅԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը համարում է կամ անարդյունավետ, կամ ուշացած, նաև սխալ, և պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի ճգնաժամից դուրս գալու քննարկման և ձախողված պաշտոնյաներին, այդ թվում վարչապետին պատասխանատվության ենթարկելու համար: Արդյո՞ք  Ձեր քաղաքական թիմը պատրաստ է նման օրակարգով քննարկման:

Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետն ասաց.  ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ է տեղի ունեցել, կառավարությունում ևս նման քննարկումները են կայացել, և շարունակվում են:  

«Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև դաշնակցության ներկայացուցիչները հայտնի հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը: Երբ ընդամենը մեկ-երկու ամիս էր անցել կառավարության ձևավորումից:

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է  տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի մահվան՝ քաղաքական իմաստով:  Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ  դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասաց վարչապետը:

Ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ: Վարչապետն ասաց, հայեցակարգային առումով այդ մտքի հետ հաշտ չէ, որովհետև կարծում է, որ ճգնաժամին միշտ պետք է նայել  որպես հնարավորության:

«Բայց այսօր կան ուժեր, որոնք էդպիսի հռետորաբանություն են զարգացնում: Ասում են, երբ որ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա, և այլն:

Նախ ուզում եմ արձանագրել. այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն ամենատարբեր ցուցանիշներով անգամներով ավելի լավ արդյունք ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները: Եվ, ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանում:

Բայց, եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ շրջանակում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի  ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների, սխալ տեղեկատվություն տարածողների, պատերազմի ժամանակ հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան:

Մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև ժողովրդավարական երկիր ենք, և կարծում ենք, որ ժողովրդավարությունն օգտակար է նաև կորոնավիրուսի այս շրջանում, որովհետև որոշակի շրջանակներ ամբողջությամբ և բացահայտ ի ցույց են դնում իրեն էությունը:

Ես  որևէ կասկած չունեմ, որ այդ էությունն ի ցույց դրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, պարզապես հիմա տեղի է ունենում այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Դա, փառք Աստծո, չի անում կառավարությունը, որովհետև ՀՀ կառավարությունը նման նպատակ և մտադրություն չունի: Դա անում են իրենք՝ այդ ուժերը, և դա անում է հանրությունը՝ իր հստակ, աներկբա, աներեր վերաբերմունքով»,-հայտարարեց վարչապետը:

armtimes.com

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12