Բավարարվել է Կարեն Լազարյանի ներկայացուցչի միջնորդությունը․ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և հավաստագրման հանձնաժողովի բոլոր անդամները կդատականչվեն ու կհարցաքննվեն

14.11.2025 10:30
2486

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվող թիվ ՎԴ/4825/05/25 գործը մի քանի առումով արդեն իսկ աննախադեպ դրսևորումներ է ունենում։

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հայցով վիճարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրման հանձնաժողովի 2025 թ. մարտի 5-ի որոշումը։

Նախնական դատական նիստում ի հայտ են եկել բազմաթիվ փաստեր, թե ինչպես է հավաստագրման հանձնաժողովը, փոխնախարար Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, կեղծել իրավունք վերապահող փաստաթղթերի հիմքերը՝ Կարեն Լազարյանին հավաստագիր չտալու վերաբերյալ նախօրոք իջեցված պատվերը կատարելու համար։

Դատավարությունը շարունակվում է, և առիթ կունենանք առաջիկայում հանգամանալից ներկայացնել, թե հանձնաժողովն ինչպիսի կեղծարարություններ է գործել։

Մինչ այդ, սակայն, տեղի են ունենում նախօրինակը չունեցող այլ զարգացումներ։

Նոյեմբերի 12-ին Դատարանը բավարարել է Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ մի խումբ անձանց՝ որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։

Որոշման համաձայն կհարցաքննվեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հավաստագրման հանձնաժողովի  նախագահ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի ավագ մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Լուսինե Կիրակոսյանը, ԿԳՄՍ նախարարության նախկին վարչության պետ, հանձնաժողովի անդամ Արմենուհի Պողոսյանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր, հանձնաժողովի անդամ Նաիրա Սաֆարյանը, Կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ նախագահ, հանձնաժողովի անդամ Գրիգոր Ղարիբյանը։

Կդատականչվի և կհարցաքննվի նաև ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սիրանուշ Էլոյանը, ով չլինելով հավաստագրման հանձնաժողովի անդամ, չունենալով հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու և այնտեղ ինչ–ինչ գործառույթներ իրականացնելու լիազորություն, ներկա է գտնվել Կարեն Լազարյանի հարցազրույցին և, մինչև բանավոր քննության արդյունքների ամփոփումը և այդ մասին հանձնաժողովի կողմից որոշում ընդունելը, պաշտոնապես հայտարարել վերջինիս, որ ինքը չի հաղթահարել միավորների պահանջվող շեմը և չի ստանա հավաստագիր։

Վերոնշյալ անձինք ստիպված կլինեն պատասխանել հայցվոր կողմի հիսունից ավելի հարցերին։

Չի բացառվում, որ հայցվոր կողմը, դատականչվածների պատասխանները լսելուց հետո, հավաստագրման ընթացքում կատարված կեղծիքների մասին հաղորդում ներկայացնի հանրապետության հակակոռուպցիոն մարմիններին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01