Համաշխարհային բանկը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտին տրամադրում է նոր դրամաշնորհ

10.12.2020 16:37
1451

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանքարդյունաբերության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գրեթե բոլոր օրենքները և այլ իրավական ակտերը ընդունված են, սակայն կարգավորման համակարգը տուժում է անորոշության և տարբեր օրենքների միջև անհամապատասխանության պատճառով, որը ոլորտի կազմակերպված ու կայուն զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր գործոնն է:

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առկա վիճակի վերլուծությունից հետևում է, որ ոլորտը որպես արտահանումից ստացվող եկամուտների, արտարժութային ներհոսքի, օտարերկրյա ուղղակի ներդրումների և համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման աղբյուր, կարևոր կշիռ ունի ազգային տնտեսության մեջ՝ ապահովելով բարձր հարկային եկամուտներ:

Սակայն հանքարդյունաբերության ոլորտը ոչ ամբողջական կերպով է ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով (բնապահպանական, սոցիալական ու տնտեսական հիմնահարցերի համակցման և համակարգված գործողություններ):

Այս առումով կարևորվում է հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման ներկա փուլում չափազանց կարեւոր է ունենալ կայուն, պարզ եւ թափանցիկ իրավական դաշտ: Իսկ  ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, միջազգային լավագույն փորձին մոտեցնելու եւ ոլորտի կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապարփակ քաղաքականություն:

Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման եւ ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այդ մարտահրավերներին:

Հարկ է նշել, որ  ռազմավարության մշակման անհրաժեշտությունը ամրագրված է նաեւ 2019թ. մայիսի 16-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №650-Լ որոշման 127.2 կետում:

Համաշխարհային բանկից ստացվող  ֆինանսական միջոցների հաշվին 2019-2020 թվականներին նախատեսված էր եղել ռազմավարության մշակումը՝ երկու թեմատիկ ուսումնասիրությունների իրականացումից հետո: Սակայն Խորհրդատուների կողմից աշխատանքների կատարումները ուշացան, իսկ նախկին դրամաշնորհի հիմնական ֆոնդը փակվեց, որի արդյունքում հնարավոր չեղավ իրականացնել ռազմավարության մշակումը:

Հաշվի առնելով նպատակի կարեւորությունը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բանակցություններ սկսեց Համաշխարհային բանկի հետ՝ նպատակը անավարտ չթողնելու եւ նոր դրամաշնորհ ներգրավելու համար: Ուստի, ներկայացված դրամաշնորհային ծրագիրը կարեւորում ենք կառավարության վերոնշյալ ծրագրով սահմանված նպատակին հասնելու տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40