Ինն ամսում 253 մարդ է զոհվել վթարների հետևանքով

04.11.2019 15:35
1163

Այս տարվա ինն ամիսներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով 253 մարդ է զոհվել։

2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում վթարների հետևանքով ավելի քիչ մարդ է զոհվել։ 

Ոստիկանությունից ստացած տվյալների համեմատությունից պարզվում է նաև, որ 2019-ի հունվար-սեպտեմբերին ավելի շատ վթար է գրանցվել, որի հետևանքով ավելի շատ մարդիկ են վիրավորել և մահացել, քան նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածում։

2019-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 3444 վթար։ Դրա հետևանքով զոհվել է 253 մարդ, վիրավորվել՝ 4959-ը։ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվը 523-ով ավելին է, զոհերինը՝ 11-ով, իսկ վիրավորներինը՝ 680-ով։

Ստորև ներկայացված գծապատկերում ամբողջացրել ենք  2017-2019 թվականների վթարների վիճակագրությունը՝ ըստ վթարների թվի, զոհերի և վիրավորների քանակի։

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը վթարների աճը պայմանավորում է վարորդների վարքով և ներմուծված մեծաքանակ մեքենաներով։

«Վերջին տարիներին, նամանավանդ ընթացիկ և նախորդ տարիներին, ահռելի և աննախադեպ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են ներկվել Հայաստան, իսկ նոր փողոցներ չեն ավելացել, հետևաբար մեքենաների խտությունը մեծացել է, դրա հետ մեկտեղ վարորդները բավական է, որ թուլացնեն զգոնությունը, և վթարը պատրաստ է»,-ասում է Սերգեյ Ղահրամանյանը։

 

 

Ղահրամանյանի դիտարկմամբ՝ եվրոպական երկրների շարքում Հայաստանը, Ռուսաստանի և Վրաստանի հետ, զոհերի թվով առաջին եռյակում են:

Սերգեյ Ղահրամանյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն խաչմերուկներում, որտեղ կան տեսահսկման սարքավորումներ, վթարներ գրեթե չեն լինում, իսկ տեսահսկման միջոցներով չկահավորված խաչմերուկներում վթարների թիվը մեծ է։

Երևանը վթարների թվով անգերազանցելի է

Այս տարվա առաջին ինն ամիսներին հանարպետությունում գրանցված 3444 վթարներից 46 %-ը (1569 վթար) արձանագրվել է Երևանում։ Սա կարելի է նաև պայմանավորել բնակչության կենտրոնացվածությամբ։ 

Երևանում տեղի ունեցած այս տարվա վթարները 300-ով ավելի են 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ։  

Երևանում տեղի ունեցած այդ վթարների հետևանքով ամենաշատ մարդիկ են զոհվել և վիրավորել։ Նշված 1569 վթարների հետևանքով զոհվել է 62 անձ, վիրավորել՝ 2052-ը։ Համեմատության համար նշենք, որ վթարների թվով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Կոտայքի մարզում եղել է 310 վթար, 28 զոհ և 466 վիրավոր։

Վթարների, զոհերի և վիրավորների թվով ամենապասիվ մարզը Հայաստանի ամենաքիչ բնակչություն ունեցող Վայոց ձորն է։ Այս տարվա առաջին ամիսներին այնտեղ գրանցվել է 55 վթար, որի հետևանքով զոհվել է 8 անձ, վիրավորել՝ 87-ը։

«Վթարների կանխարգելման մի լուծում կա՝ հանրային տրանսպորտի իրագործում, որը մեր մոտ ուղղակի գոյություն չունի, ինչի հետևանքով մասնավոր օգտագործման տրանսպորտի քանակը կկրճատվի և, հետևաբար, խտությունն էլ կիջնի, ինչի հետևանքով էլ վթարները կնվազեն: Իսկ զոհերի նվազման համար՝ դրանք հիմնականում լուծվում են քաղաքաշինական և ճարտարապետական լուծումներով, այսինքն՝ այդտեղ օրենքներն այդքան էլ որոշիչ դեր չեն ունենում, պարզապես պետք է միջավայրը մարդու համարն ի սկզբանե նախագծվի անվտանգ: »,-ասում է Սերգեյ Ղահրամանյանը։ 

Նա ընդգծում է, որ Հայաստանում չկա որևէ կառույցի պատասխանտվության ենթարկելու մոտեցում, բացի այդ՝ բացակայում են երթևեկության անվտանգության վերաբերյալ գլոբալ մոտեցումները: 

«Պետական մեկ տասնյակից ավելի կառույցների անգործության արդյունքում մշտապես սլաքներն ուղղում ենք Ճանապարհային ոստիկանության վրա, հստակ գիտակցելով, որ ՃՈ-ն փողոց սարքող չէ, մայթ սարքող չէ, ծառ կտրող չէ և այլն: Երթևեկության անվտանգության կազմակերպման ահռելի գործընթացներ պարզապես չեն մտնում այդ ծառայության պարտականությունների մեջ»,-վստահեցնում է Ղահրամանյանը։

Վթարների հիմնականում բախումների ձևով են լինում

Վթարները լինում են բախման, շրջման, խոչընդոտի վրաերթի, հետիոտնի և հեծանվորդի վրաերթի, ուղևորի վայր ընկնելու, կենդանիների վրաերթի, կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթի տեսքով։

Հայաստանում վթարները մեծամասամբ բախումների հետևանքով են լինում։ Դա ցույց են տալիս մեր՝ վերջին տարիներին իրականացրած ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք ոստիկանությունից ստացած տվյալների հիման վրա։

Օրինակ՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին 3444 վթարներից 1520-ը եղել է բախման հետևանքով։ Այսինքն՝ բախումները վթարների թվում 44 %-ն են կազմել։ Բախումների հետևանքով էլ զոհվել է 79 անձ, վիրավորել՝ 2604-ը։

Սակայն ամենաշատ զոհերը եղել են հետիոտնի վրաերթից։ Հետիոտնային վրաերթների հետևանքով առաջին ինն ամիսներին 86 մարդ է մահացել։ Իսկ ճանապարհատրանսպորտային միջոցների պատահարներում երկրորդ հորիզոնականը հենց այս տեսակի՝ հետիոտնի վրաերթի վթարներն են զբաղեցնում։

Միայն այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին հետիոտնի վրաերթով 858 դեպք է գրանցվել։

«Տեսնելով և հետևելով այս ոլորտի շուրջ պետական քաղաքականության մոտեցումները, գործողությունները, ցանկությունները և գաղափարները, ցավոք, դեռևս վաղ է խոսել որոշակի հաջողությունների մասին: Միակ մոտ ապագայում լուրջ ռեֆորմը դա բալային համակարգի ներդրում է, դրան մասամբ կօգնի նաև հանրային վերահսկողության մեխանիզմի ներդրումը, որն արդեն իսկ օրենքով է ամրագրված»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Ղահրամանյանը։

Ընթերցեք նաև՝

Գլխավոր լուսանկարը սեպտեմբերի 10-ի՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից

hetq.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08