Բայդենի հաղթանակի դեպքում Իրանի և Իսրայելի միջև կարող է պատերազմ սկսվել. իսրայելցի նախարարը քննադատել է դեմոկրատ թեկնածուի՝ Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ դիրքորոշումը

06.11.2020 11:18
3003

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի դիրքորոշումն Իրանի հետ գործարքի վերաբերյալ կարող է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի հանգեցնել: Այս մասին նախազգուշացրել է Իսրայելի վերաբնակեցման հարցերով նախարար Ցախի Հանեգբին, գրում է The Jerusalem Post-ը:

«Բայդենը երկար ժամանակ բացահայտ ասում էր, որ վերադառնալու է միջուկային համաձայնագրին: Ես դրանում տեսնում եմ մի բան. դա կհանգեցնի Իսրայելի և Իրանի առճակատման»,-ասել է Հանեգբին:

Նախարարը նշել է, որ իրեն չի անհանգստացնում Բայդենի հավանական հաղթանակի ազդեցությունը արտաքին քաղաքական շատ ուղղություններում, այդ թվում՝ Հորդանանի արևմտյան ափերի հրեական բնակավայրերի հարցում, բայց Իրանի հարցը բացառություն է:

Նախարարը  ասել է նաև, որ ինքը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն և իսրայելցիների մեծ մասը «սխալ են համարում» 2015-ին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Իրանի հետ ստորագրված միջուկային գործարքը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր» անվամբ:

«Եթե Բայդենը շարունակի այդ քաղաքականությունը, դա ի վերջո կբերի դաժան առճակատման Իսրայելի և Իրանի միջև»,-նշել է Հանեգբին:

Նախարարը ասել է նաև, որ Թրամփի հայտարարությունը` Իրանի հետ գործարքի հասնելու մասին նույնը չէ, քանի որ «դա կլինի այլ պայմանավորվածություն, որը Թրամփն Իրանին կպարտադրի կոշտ պատժամիջոցների միջոցով»:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40