Դիվանագետները պատերազմը չեն կարող կանգնեցնել, պետք է գծվի շփման նոր գիծ. Տարասով

10.10.2020 17:45
2672

«Հրադադարի վերաբերյալ մեկ պայմանավորվածությամբ պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում չեն դադարի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հարավային Կովկասի հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա կարծիքով՝ պետք է գան ռազմական հանձնաժողովներ, որոնք կբաժանեն կողմերին.«Իսկ տվյալ պահին սովորական գործընթաց է, երբ կողմերից ամեն մեկը փորձում է ամրացնել իր դիրքերն ու այդ դիրքերից բանակցություններ վարի։ Մոսկվայում ընդունված որոշումների փաթերը ենթադրում է ոչ միայն հրադադար, այլ նաև վերադարձ գոյություն ունեցող հիմնական թեզերին՝ Մադրիդյան սկզբունքներին։ Զարմանալի ոչինչ չկա»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ադրբեջանական կողմը համաձայնվել է սրան, որովհետև բանացկություննեը կընթանան նոր սցենարով.«Ամենայն հավանականությամբ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, այսինքն տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Իսկ ինչու՞ հիմա պատերազմել այդ տարածքների համար, արյուն թափել, եթե դրանք նոր պայմանավորվածությունների համաձայն կարող են անցնել Ադրբեջանին։ Սա Մինսկի խմբի սցենարն է, ինչպես ասում է ֆրանսիական կողմը՝ անցում է կատարվում նախկին ֆորմատին, բայց բովանդակությունը փոխվում է՝ տարածքներ կարգավիճակի դիմաց ու վերջ։Ինչպես կստացվի գործնականում՝ ես չգիտեմ, բայց հարցն այդպես է դրված»։

Տարասովի կարծիքով՝ մինչև չհայտնվեն կոնկրետ ռազմական հանձնաժողովներ, մարտերը չեն դադարի.«Դիվանագետները չեն կանգնեցնում պատերազմը, հնարավոր է ռուսները ուղարկեն նման հանձնաժողովներ։ Շփման նախկին գիծը չկա, պետք է նորը գծվի, որտե՞ղ կանգ առնել՝ Ջաբրայիլու՞մ, թե այլ վայրում»։

Մեր հաջորդ հարցին՝ արդյոք հակառակորդի կողմից հրադադարի խախտումն անարգանք չէ Ռուսաստանի նկատմամբ, որի միջնորդությամբ ձեռք բերվեց հրադադարի համաձայնագիր, քաղաքագետը պատասխանեց.«Ո՛չ։Սրանք տեխնիկական հարցեր են, Ռուսաստանն ի՞նչ կապ ունի, ցանկացած պատերազմի ժամանակ սա տեղի է ունենալու։Հարցը նման կերպ դնելը կոռեկտ չէ»։

Դիտարկմանը, թե հայկական կողմը չի համաձայնի տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքին, Տարասովը պատասխանեց.«Պատերազմ է ընթանում, տիկնիկներով խաղալու ժամանակը չէ։ Քաղաքական սխալներ են թույլ տրվել, բայց դրա մասին հիմա չենք խոսի։Այժմ ռեալ պատերազմ է ընթանում, ենթակառուցվածքներ են ոչնչանում, Ստեփանակերտն է ավիրվում»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34