Բայդենը այցը սկսեց Պուտինին կոշտ զգուշացմամբ

11.06.2021 10:46
1719

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը կբախվի լուրջ հետևանքների, եթե շարունակի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին վնաս պատճառող քաղաքականությունը: Այս նախազգուշացումով Բայդենը սկսեց իր առաջին պաշտոնական այցը արտերկիր, հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ նախագահը Բրիտանիա է ժամանել G7- ի առաջնորդների հանդիպմանը, որին ընդառաջ բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Ապա հունիսի 16-ին նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում:

«Սա իմ առաջին արտասահմանյան այցն է որպես Միացյալ Նահանգների նախագահ: Ես ուղևորվում եմ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողով, ապա կայցելեմ ՆԱՏՕ-ի նախարարներին, այնուհետև կհանդիպեմ պարոն Պուտինի հետ` նրան տեղեկացնելու, թե, իմ կարծիքով ինչ պետք է նա իմանա», – ասել է Բայդենը, –  «Այցի բոլոր փուլերի ընթացքում մենք պարզ կհայտարարենք, որ ԱՄՆ-ը վերադարձել է, և աշխարհի ժողովրդավարությունները միավորվել են լուծելու այն բոլոր ամենաբարդ հարցերն ու խնդիրները, որոնցից ամենաշատն է կախված բոլորիս ապագան»։

Lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40