Բայդենը չի կարծում, թե ՌԴ-ն անհրաժեշտ է ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցանկում

06.09.2022 17:09
857

ԱՄՆ-ի նախագահը բացասաբար Է պատասխանել այն հարցին, թե անհրաժեշտ Է համարում արդյոք Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցանկում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նրա խոսքը սեպտեմբերի 5-ին իր Twitter-ում մեջբերում է Սպիտակ տանը Reuters գործակալության թղթակից Ջեֆ Մեյսոնը։

«Այն հարցին, թե անհրաժեշտ Է արդյոք Ռուսաստանը դասել ահաբեկչության հովանավոր պետությունների թվին, Բայդենը պատասխանել է «ոչ»,- հայտնել է նա:

Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն ընդունել Է բանաձեւ, որը Պետդեպատամենտին կոչ Է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր: Փաստաթղթում համապատասխան ոոշման համար առիթ են համարում իրադարձությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում: Ռուսաստանը ցանկում ներառելու կոչով ավելի վաղ Վաշինգտոնին Է դիմել Կիեւը:

Հուլիսի 28-ին համանման փաստաթուղթ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացնելու մատադրության մասին հայտարարել են մի խումբ կոնգրեսականներ երկու կուսակցություններից: Այդ ցանկում կարող են ներառվել այն պետությունները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «բազմիցս աջակցություն են ցույց տվել միջազգային ահաբեկչության ակտերին»: Միացյալ Նահանգների վարչակազմն ունի լայն լիազորություններ ցանկի ֆիգուրանտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առումով: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարող Է միջոցներ ձեռնարկել այն իրավական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ պետությունների դեմ, որոնք առեւտուր են անում ցանկում նշված երկրների հետ: Ներկայումս ցանկում հիշատակված են Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան եւ Սիրիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40