Գարնանային փուլը սկսվեց պարտությամբ

06.03.2019 17:20
1167

Մարտի 2-ին եւ 3-ին մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի գարնանային փուլը։ Կապանի «Գանձասար-Կապանը» առաջնության այս փուլն սկսում է յոթերորդ հորիզոնականում` 17 հանդիպումից հետո վաստակելով 22 միավոր (վեց հաղթանակ, չորս ոչ ոքի, յոթ պարտություն)՝ գնդակների 19։16 հարաբերությամբ։

Մինչեւ խաղաշրջանը սկսվելը թիմը երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել սկզբում` Կապանում, ապա թուրքական Անթալիայում։ Այդտեղ թիմն անցկացրել է ընկերական չորս հանդիպում՝ հաղթելով Ուկրաինայի ֆուտբոլի պրեմիեր լիգայում հանդես եկող «Դեսնա» ակումբին, իսկ երեք խաղ ավարտելով ոչ ոքի։ Ամեն դեպքում այս հանդիպումներում կարեւորն արդյունքը չէ, այլ խաղային տարբեր օղակների փոխհամագործակցության ստուգումն է եւ ֆուտբոլիստների անհատական ունակությունների բացահայտումը։ Թիմն ունի համալրումներ, նաեւ` կորուստներ։ Մասնավորապես, «Գանձասար-Կապանը» համալրվել է արտասահմանցի երեք ֆուտբոլիստով` Ալեքս Մարտին Մագայանես Բրոգի (Պերու), Ժորժե Միգել Ֆեյոշա Չուլա (Պորտուգալիա), Կլիվ Ջունիոր Ռուպիյա (Զիմբաբվե)։ Թիմ է վերադարձել Գեղամ Հարությունյանը, ով միշտ աչքի է ընկել ռմբարկուի հատկանիշներով։

Առաջնության գարնանային փուլից առաջ հաճախ էր քննադատության ենթարկվում հայկական թիմերի կողմից արտասահմանցի ֆուտբոլիստների ձեռք բերելու գործելակերպը, բայց այն մնաց խոսակցությունների մակարդակում։ «Գանձասար-Կապանում» այժմ հանդես են գալիս հինգ լեգեոներ եւ 16 տեղացի (ոչ կապանցի) ֆուտբոլիստ։

Ինչեւէ, առաջնության 21-րդ տուրում Կապանի անվամբ հանդես եկող թիմն ազատ էր խաղից, քանի որ առաջնության մասնակիցների թիվը կենտ էր (9), իսկ 22-րդ տուրում մարտի 6-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում «հյուրընկալեց» առաջնության առաջատար Երեւանի «Ալաշկերտին»։ Հյուրընկալելը չակերտների մեջ է առնված, քանզի ինչպես երեւում է, «Գանձասար-Կապանը» շարունակում է տնային հանդիպումներն անցկացնել մայրաքաղաքում` կապանցի հանդիսականին զրկելով խաղադաշտում ֆուտբոլ դիտելու հաճույքից, թեպետ 2018 թ. հուլիսի 5-ին հանրապետության վարչապետի տված խոստմանը, թե` ֆուտբոլը շատ արագ կվերադառնա Կապան։

Ձմեռային արձակուրդից հետո առաջին հանդիպումն անցկացնող «Գանձասար-Կապանը» 2։4 հաշվով զիջեց Ալաշկերտին։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40