«ԶՊՄԿ» ընկերությունում մեկնարկել են աշխատակիցների մասնագիտական գիտելիքների, ունակությունների, հմտությունների ստուգման և գնահատման աշխատանքները

13.05.2022 15:22
4964

Ընկերության արտադրական գծով տնօրենի տեղակալ Արտակ Ղոնյանի խոսքով՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերախմբի որդեգրած սկզբունքներից է՝ մշտական գործող հանձնաժողովի միջոցով ստուգել աշխատակիցների մասնագիտական կարողությունները, ապահովել առաջընթաց։

Այն աշխատակիցները, ովքեր պրակտիկայից զատ ունեն նաև տեսական հիմնարար գիտելիքներ, կարող են մասնակցել քննություններին՝ տարակարգի և աշխատավարձի փոփոխման նպատակով։

Նախապես տրամադրվում են տեսական նյութերը, որոնց հիման վրա էլ կազմված են քննական տոմսերը։ Առանցքային են նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահպանմանը վերաբերող հարցերը։

Օրերս հարստացուցիչ ֆաբրիկայի շուրջ 30 աշխատակից մասնակցեցին քննություններին` ապահովելով հիմնականում դրական արդյունքներ։

Արտադրամասի տեխնիկական կանոնակարգման կառավարչության I տարակարգի հսկիչ Հռիփսիմե Թումանյանը միակն էր մասնակիցներից, ով փայլուն մասնագիտական գիտելիքների շնորհիվ միանգամից ստացավ III տարակարգ։

Մեկ ուրիշ աշխատակից՝ ինքնամանրացման տեղամասի I տարակարգի հսկիչ Ռուզաննա Կարապետյանը, ստանալով II տարակարգ, հավելեց, որ ոգևորիչ են նման հնարավորությունները, նաև՝ պարտավորեցնող․․․

Գործընթացն ընկերությունում շարունակական բնույթ կկրի։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40