Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան. փոխքաղաքապետը` տնտեսական ակտիվության մասին

07.09.2026 17:24
388

Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։

Կապանում այս պահին օտարերկրյա ներդրումներ չկան․ համայնքում իրականացվող ներդրումները հիմնականում տեղացի գործարարներինն են։ Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Первый заместитель руководителя общины Капан Гор Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026

Գոռ Թադևոսյան

Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիների անվտանգային փոփոխություններին՝ Կապանում տնտեսական առումով հետընթաց չի եղել։

«Ավելին` շինարարության ոլորտում տնտեսական ակտիվություն ունենք, նոր շինարարական կազմակերպություններ են բացվել։ Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նոր հյուրատներ ու հյուրանոցներ են կառուցվել։ Մարդիկ էլի կառուցելու նպատակ ունեն, դիմում են համայնքին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկու ոլորտներում առաջընթաց կա»,– ավելացրեց Թադևոսյանը։

Նա ընդգծեց` Կապանում բնակարանների պահանջարկը մեծ է, ինչն էլ բարձրացրել է գները. վերջին տարիներին քաղաքում երեք նոր բազմաբնակարան շենք է կառուցվել, իսկ նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 1300–1500 դոլարի՝ մոտենալով Երևանի գներին։

«Բավականին մեծ պահանջարկ կա։ Եթե կլինեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն ունեցողներ, համայնքը միայն կխրախուսի, որովհետև դրա պահանջարկը կա»,– ասաց համայնքի ղեկավարի տեղակալը։

Սահմանազատումը կարելի էր սկսել Կապանի օկուպացված հատվածներից․ համայնքի ղեկավարի տեղակալ

Մյուս ակտիվացող ուղղությունը զբոսաշրջությունն է։ Փոխքաղաքապետը նշեց` հատկապես վերջին 3–4 տարիներին Կապան այցելողների հոսքը նկատելիորեն մեծացել է, իսկ Խուստուփը դարձել է քաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։

«Շատերին հետաքրքրում է Խուստուփը, այն ճանաչելի է դարձել։ Դա մեր քաղաքականություններից մեկն է, որովհետև ոչ բոլորն են ծանոթ Սյունիքի գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերին։ Մեր քաղաքականությունն է ճանաչելի դարձնել մեր պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային կարևոր ուղղությունները։ Այսօր արդյունքն այն է, որ նկատում ենք այդ մեծ հոսքերը»,– ավելացրեց նա։

Օտարերկրյա ներդրումների բացակայության ֆոնին Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։ Թադևոսյանի խոսքով՝ համայնքը սերտորեն գործակցում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։

«Հյուպատոսության բացումից հետո հարաբերությունների ակտիվացումը նկատելի է առնվազն մեր խոշորացված համայնքի մակարդակով»,– շեշտեց Թադևոսյանը։

Նա նշեց` արդեն իսկ Կապանում կազմակերպվել են իրանական արտադրության ապրանքների էքսպո-ցուցահանդեսներ, իսկ Կապանի գործարարները մեկնել են Իրան՝ տեղում ծանոթանալու երկրի արտադրական և տնտեսական հնարավորություններին։

arm.sputniknews.ru

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38