Սյունիքում Հյուսիս-Հարավի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել

26.03.2021 18:31
5559

«Նոյեմբերի 10–ից  հետո Հյուսիս-հարավ ծրագրի  Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծում որևէ փոփոխություն չի կատարվել»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը։

Նա նաև հայտնել է, որ  ընթացիկ ծրագրերը կատարվում են ըստ պլանավորածի։ Օրերս Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել էր  Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը:

Ծրագրի պատվիրատուն  ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն է, նախագծող կազմակերպությունը՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկությունը։ Նարեկ Զուլալյանը հայտնել է, որ ճանապարհահատվածը կունենա մոտ 45 կմ ընդհանուր երկարություն՝ ձգվելով Ագարակից  մինչև Քաջարան։ Դրանով կարելի է երթևեկել 80 կմ/ժամ արագությամբ:

Քաջարան-Ագարակը տեղ-տեղ կհատվի գործող  Մ2 ճանապարհին։ «Առաջին 32 կմ-ը կսկսվի Ագարակի մաքսակետից՝ Մեղրիի շրջանցումով, կանցնի գործող Մ2 ճանապարհին զուգահեռ»,-պարզաբանել է  Ծրագերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետը: Նոր ճանապարհը Մեղրի-Ագարակ ճանապարհին կարող է այլընտրանք լինել։  

Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհի առաջին հատվածի շինարարությունը՝ շուրջ 32 կմ, նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Որոշ հատվածներում այն կանցնի արդեն գործող ճանապարհով, որոշ հատվածներում՝ կառուցվի նոր ծրագրով։

Վերակառուցվելիք ճանապարհով կկրճատվի Քաջարան և Մեղրի համայնքներով տրանսպորտային երթևեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ այսօր գոյություն ունեցող հատվածը, և ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթևեկել նաև հին ճանապարհով։

Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն:

hy.armradio.am

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38