Բայդենը ՉԺՀ առաջնորդին նախազգուշացրել է ՌԴ–ին աջակցելու հետևանքների մասին. Սպիտակ տուն

19.03.2022 00:01
1524

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինին նախազգուշացրել է հետևանքների մասին, եթե հանկարծ պարզվի, որ Պեկինն աջակցում է Ուկրաինայում ՌԴ գործողություններին։ Այսօր ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

«Բայդենը պարզ հասկացրեց, որ հետևանքներ կլինեն, եթե Չինաստանը Ռուսաստանին օգնություն տրամադրի», – հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտոնյան։

Նա չի նշել պատժամիջոցների մասին, միայն հավելել է` Բայդենը խոստացել է, որ պատասխան կլինի ոչ միայն ԱՄՆ–ի կողմից, «այլև ողջ աշխարհի»։

Վարչակազմի ներկայացուցչի խոսքով` Բայդենը Սի Ծինփինին չի ասել, թե ԱՄՆ–ն կոնկրետ ինչ սպասումներ ունի ՉԺՀ–ից Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում` այդ որոշումը թողնելով Չինաստանի առաջնորդին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Բայդենն ու ՉԺՀ–ի առաջնորդը մոտ երկու ժամ զրուցել են տեսակապով։

armeniasputnik.am

 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17