Բայդենը ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարի Ուկրաինայի շուրջ

18.02.2022 14:56
4240

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է փետրվարի 18-ին մի քանի երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց վարել Ուկրաինայի իրադրության շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի միավորման՝ փետրվարի 17-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Վաղն առավոտյան նախագահը հեռախոսազրույց կունենա անդրատլանտյան ղեկավարների հետ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանին ուժերի ավելացման եւ մեր կողմից ձեռնարկվող դիմադարձման ու դիվանագիտական փոխգործակցության ջանքերի շուրջ»,- տեղեկացրել են Սպիտակ տանը: Հաղորդագրության մեջ բերված չեն զրույցի մասնակիցների  ցուցակը եւ դրա սկսվելու ժամանակը: Փետրվարի 17-ին վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ Բայդենն Ուկրաինայի իրադրության շուրջ զրույց կվարի Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի ղեկավարների, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:

Հեռախորհրդաժողովի սկսվելու ժամանակը չի ճշտվում: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անհիմն բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

24news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40