«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող

26.06.2026 10:38
389

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ համակարգի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչուների բեկորների մեջ հայտնաբերվել էին ամերիկյան «Advent International» ընկերությունների արտադրած բաղադրիչներ։ Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, և Հայ դատի ամերիկյան հանձնախումբը (ANCA) ու Հայկական համագումարը պաշտոնապես պահանջել էին, որ «Advent International»-ը դադարեցնի սարքավորումների վաճառքը թուրքական ընկերությանը։

Պարզվում է՝ ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափի ID քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու համար ՀՀ կառավարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի կազմում ընդգրկված ֆրանսիական IDEMIA ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հենց «Advent International»-ին։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ մի կողմից «Advent International»-ին պատկանող IDEMIA-ն ներդնում է Հայաստանի քաղաքացիների կենսաչափական տվյալների համակարգը, իսկ մյուս կողմից նույն «Advent International»-ին պատկանող ընկերությունները տեխնոլոգիապես ապահովում են թուրքական Bayraktar-ը։

Օրվա իշխանությունների` անարժանապատվության բոլոր ռեկորդները հատած այս հերթական խայտառակ որոշման հետևում, իրականում, շատ ավելի մեծ սպառնալիք է թաքնված՝ ՀՀ քաղաքացիների անձնական կենսաչափական տվյալների՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական, կամ ավելի ճիշտ, թշնամական տրամադրվածություն ունեցող պետություններին հասանելի դառնալու վտանգը։ Իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն այս տարվա աշնանը, վերոնշյալ կոնսորցիումը կսկսի դրանց տրամադրման գործընթացը…

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40