Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից. Ռանչպար գյուղից վարչապետը ծանր տպավորություններով է վերադարձել

17.03.2019 12:18
1181

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անակնկալ այցով եղել է Արարատի մարզի Ռանչպար գյուղում, խոսել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց կենցաղին: Այցի մասին իր տպացվորություններով Նիկոլ Փաշինյանը կիսվել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.

«Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:

Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ, 
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր, 
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես, 
Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝
Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես
Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից, 
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք, 
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ, 
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք, 
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ, 
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ, 
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան, 
Տառապանքի մութ հատակից այս անողոք, 
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության»։

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40