Բեմահարթակում Արցախի ջազ նվագախումբն էր

08.04.2024 10:33
1135

Կանանց միամսյակին (մարտի 8-ապրիլի 7) նվիրված համերգային-մշակութային միջոցառումների շարքը Կապանում եզրափակվեց Արցախի պետական ջազ նվագախմբի ելույթով: Խումբն առաջին անգամ հանդես եկավ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: Ջազ նվագախումբը ստեղծվել է 2004-ին՝ արցախցի դաշնակահար Տիգրան Լալայանի և Արցախի մի խումբ նվիրյալ երաժիշտների նախաձեռնությամբ: 2021թ. խումբը ղեկավարում է ջազմեն, շեփորահար Տիգրան Սուչյանը՝ նոր շունչ տալով նվագախմբին, որ այժմ ստեղծագործական գործունեություն է ծավալել Երևանում:

Նվագախմբի մեներգչուհի Ժաննա Դավթյանի հետ ելույթ ունեցան Կապանի միջազգային երաժշտական փառատոնի օրերին ձևավորված եռյակը՝ Շողակաթ Մարտիրոսյան, Էրիկա Հակոբյան, Լյուսի Գևորգյան, ինչպես նաև կապանցի երաժիշտներ, կլարնետահար Միհրան Գրիգորյան, շեփորահար Դավիթ Հայրապետյան, ով հնչեցրեց Առնո Բաբաջյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը:

Համերգի ավարտին Տիգրան Սուչյանը շնորհակալություն հայտնեց Կապանի համայնքապետարանին՝ հովանավորության համար և հույս հայտնեց, որ կապանցի հանդիսականի հետ կհանդիպեն ամռանը Կապանի միջազգային երաժշտական փառատոնի օրերին:

 

Վահրամ Օրբելյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40