Եթե հանքարդյունաբերությունը համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, կարող են լինել նոր հանքեր. Ն. Փաշինյան

12.02.2019 18:35
1190

Կառավարության ծրագրի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր հանքարդյունաբերությանը: Նա, մեջբերելով ծրագրի՝ այս ոլորտին վերաբերող հատվածը, հետաքրքրվեց, թե այսինքն՝ նոր հանք հիմնադրելու համար ավելի հե՞շտ է լինելու, քանի որ ծրագրում նշված է, որ ընթացակարգերն ավելի կպարզեցվեն:

«Այո, պայմանով, որ պետք է հաշվի առնեն, որ հանքաարդյունաբերությունը մեր տնտեսությունում պետք  է համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին: Մենք ասում ենք՝ այո՛, պետք է լինի հանքարդյունաբերություն, բայց այն չպետք է լինի այնպիսին, ինչպիսին այսօր է: Պետք է լինի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է հաշվի առնվեն, ազդակիր համայնքների կարիքը պետք է հաշվի առնվի, կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն, և թափանցիկ հավասարակշռման էլեմենտներն ավելի գերակշռեն»,-ասաց նա:

Զոլյանը հարցրեց, թե այսինքն՝ կարո՞ղ են լինել նոր հանքեր, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց. «Եթե բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանի հանքարդյունաբերությունը, այո՛, կարող են լինել նոր հանքեր, եթե ոչ, ուրեմն չեն կարող լինել»:

Իսկ թե հինգ տարի անց ինչ դեր պետք է ունենա հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կառուցվածքում, ՀՀ վարչապետը նշեց, որ այսօր տնտեսության կառուցվածքի մեջ խոշոր հատվածը ավանդական գյուղատնտեսությունն է, մի խոշոր  հատված էլ հանքարդյունաբերությունը, որ 2018թ. անկում է ապրել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: «Մեր պատկերացումն այն է, որ արտահանման ծավալներում ՀՀ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը պետք է նվազի և ավելանա բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը ՀՀ արտահանման ծավալների մեջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պետք է մի բան արձանագրել, որ աշխարհում չկա այնպիսի պետություն՝ լինի քաղաքակիրթ և ոչ միայն, որտեղ հանքարդյունաբերություն չկա: «Բոլոր երկրներում կա, պարզապես բերվում է բարձր ստանդարտների, որպեսզի այն վնաս չհասցնի»,- ասաց նա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40