Բեմահարթակում փոքրիկ գեղեցիկ-գեղեցկուհիներն էին

30.07.2013 15:22
3801

Մարզկենտրոնի մշակութային կյանքում «մշտական գրանցում» է ստացել «Միսս եւ Միստր Կապան»` գեղեցկության, նրբագեղության եւ ներդաշնակության մրցույթ-փառատոնը, որ հուլիսի 5-ին տեղի ունեցավ իններորդ անգամ: Առաջին անգամ այն անցկացվեց չորս տարիքային խմբով՝ 3-5, 5-7, 7-9, 10-13 տարեկաններ: Մասնակիցներն իրենց շնորհքն ու կարողությունները դրսեւորեցին ինչպես անհատապես, այնպես էլ զույգերով: Մրցույթ-փառատոնի առաջին փուլում մասնակիցները ցուցադրեցին գեղեցիկ քայլելու կարողությունը (գեղաքայլ), երկրորդում հանդես եկան ռիթմիկ եւ ազատ ոճի պարերով, երրորդում ներկայացրեցին դասական ոճը: Մրցույթ-փառատոնի հանձնախմբին էլ քիչ աշխատանք չէր բաժին հասել՝ գնահատել փոքրիկների արտաքին տեսքը, կեցվածքը, բեմում պահելաձեւը, դերասանական շնորհքը, ժպիտը եւ նրբագեղությունը:
«Միսս եւ Միստր» մրցույթի միջազգային կազմկոմիտեի Սյունիքի մարզի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ տարեցտարի մրցույթ-փառատոնն ավելի զանգվածային է դառնում, քանզի յուրաքանչյուր մասնակցի համար այն մի աշխարհ է՝ գունեղ, վառ, հեքիաթային: Նախորդ տարի մայրաքաղաքում անցկացված «Միսս եւ Միստր Հայաստան 2012» մրցույթ-փառատոնին Մարինե Խաչատրյանը եւ Սյունե Միրզոյանն արժանացան «Վիցե միսս Հայաստան» տիտղոսին: Իսկ ավելի վաղ կապանյան մրցույթ-փառատոնին մասնակցած երեխաները մրցանակներով են վերադարձել միջազգային ստուգատեսներից: Ն.Գալստյանը երախտագիտություն հայտնեց մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին, «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանին, «Պինգո» մանկական սրահին եւ «Պրինց» ռեստորանային համալիրին՝ մանկական տոնի անցկացմանը նպաստելու համար: Ըստ արժանվույն գնահատվեց պարուսույց Էրիկ Քոչարյանի ավանդը, ինչպես նաեւ մշակույթի կենտրոնի տնօրինության օժանդակությունը մրցույթ-փառատոնի կայացման գործում: Փառատոնի կազմակերպիչը հայտնեց, որ «Միսս եւ Միստր Կապան - 2013» մրցույթից հետո լրջորեն նախապատրաստվելու են, որ մասնակցեն միջազգային փառատոնի, համենայն դեպս այդպես են տրամադրված:

Խրախուսվեցին փառատոնի բոլոր մասնակիցները, իսկ տարբեր տարիքային խմբերում լավագույններն արժանացան «Միսս Կապան» եւ «Միստր Կապան» տիտղոսին, ավանդաբար անցկացվեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի խաղարկություն: Իսկ ահա առաջին անգամ մրցանակներ էին սահմանվել «Միսս արքայադուստր» եւ «Միսս եւ Միստր Սյունիք» անվանակարգերով: Վերջում տոնական հրավառությունն ու շնորհավորանքներն ամբողջացրին մրցույթ-փառատոնի մթնոլորտը:

Վ. ԼԵՎՈՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40