Բեմում տասնամյա սրնգահարն էր

26.04.2022 15:50
1612

Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի բեմահարթակն այս անգամ տրամադրված էր ազգային նվագարանների բաժնի շվիի 4-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանին, ով հանդես եկավ մենահամերգով (դասատու՝ Ալեն Սահակյան, նվագակցող՝ Աշխեն Հովհաննիսյան): Դահլիճում մտերմիկ մթնոլորտ էր, մասնակցում էին նաև նրա համադասարանցիները, իր տարեկից երկրպագուներ: Նախ կրթօջախի ազգային նվագարանների բաժնի վարիչ Անուշ Դավթյանը ներկայացրեց փոքրիկ սրնգահարին, նրա երաժշտական ընդունակությունները: Նարեկը հնչեցրեց հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգերի մշակումներ, հավաստելով, որ երաժիշտ դառնալու ճիշտ ճանապարհին է: Իսկ հանդիսականը տպավորված էր և յուրաքանչյուր կատարում վարձատրում էր անկեղծ ծափողջույններով: Հընթացս հանդես եկան դպրոցի մանկավարժները, կրթօջախի ազգային նվագարանների համույթը:

Մենահամերգի ավարտին բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեց Կապանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը, ով նշեց, որ ժողովրդական նվագարանները յուրաքանչյուր ազգի այցեքարտն են, և կուզենար հաջորդ համերգին Նարեկի կատարմամբ հնչեր միջնադարյան տաղեր և շարականներ. «Կապանն ունեցել է շվիով հրաշալի կատարողներ՝ Գառնիկ Խաչատրյան, Արարատ Պետրոսյան, կցանկանայի, Նարեկն էլ հասնի այդ բարձունքին»:

Նարեկին նոր հաջողությունների հասնելու խոսքեր ուղղեց Սարգսյանների ընտանիքի մտերիմ Արթուր Արզումանյանը: Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 5-րդ «բ» դասարանցիները և դասղեկ Դարիկո Գաբրիելյանը շնորհավորեցին Նարեկին,  անկեղծ մաղթանքներ հղելով նրան:

Իսկ ամենավերջում դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանը շնորհակալագիր հանձնեց իրենց շնորհալի սանին, համոզմունք հայտնելով, որ Նարեկը դեռ ուրախանալու առիթներ կտա իր մանկավարժներին և իրենով հպարտացողներին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40