Բերձորի միջանցքը պետք է բացել, այդ թվում ռազմական ճանապարհով, եթե այլ տարբերակ չկա. Լեւոն Հայրյան

31.07.2023 16:34
793

Արցախից տեղահանվածներն այսօր՝ հուլիսի 31-ին, կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ:

«Արցախցիների սոցիալական խնդիրներ շատ են, բայց այսօրվա հիմնական պահանջն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում, Արցախի ինքնորոշման ճանաչում: Ընդ որում դա պետք է լինի զուգահեռ, ուրիշ փրկություն չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը։

Նրա խոսքով, Բերձորի միջանցքը պետք է բացել՝ միջոցների առաջ կանգ չառնելով, այդ թվում ռազմական ճանապարհով, եթե այլ տարբերակ չկա. «Մեռնելն է հե՞շտ, թե՞ փորձելը: Միանգամից նաեւ պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, որովհետեւ քանի դեռ Արցախը Ադրբեջանի կազմում է, այդ միջանցքը Ադրբեջանը կարող է դրսի հրամաններով բացի, երկու օր հետո փակի: Այսինքն մինչեւ մեր սուվերենիտետը այնտեղ չհաստատվի, ճանապարհ բացել-փակելը ոչինչ չի տա: Բայց այս պահին արագ պետք է բացել միջանցքը, օգնության հասնել Արցախի ժողովրդին, սովից չմեռնեն, զուգահեռաբար սկսեն իօնքնորոշման ճանաչումը: Եթե ասում են՝ չեն կարողանում, ապա թող հեռանան, մեր գլուխը չցավացնեն: Ի վերջո պատասխանատվության ժամը գալու է, եթե քո գործը չես անում, ուրեմն պատասխանատվության պիտի ենթարկվես»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն առևանգելուն, Լևոն Հայրիյանն ասաց, որ եթե որոշ մարդկանց համար Վագիֆ Խաչատրյանի առևանգումն անսպասելի էր, ապա Ալիևի հռեոտորաբանությունից արդեն պարզ էր, թե Ադրբեջանն ինչի է պատրաստ. «Այն, ինչ հիմա անվանում են ինտեգրացիա, Արցախի բնակիչների ինտեգրացիան ադրբեջանական բանտերով է լինելու։ Դա է, Ալիեւը ցույց է տալիս ճանապարհը: Եթե ընդունում ենք, դառնում ենք ղազ: Եթե չենք ուզում ղազ լինել, Ալիեւին չենք ընդունում, ռուսի խաղաղարարությունը չենք ընդունում, միջազգային հանրության դեսպան Քվինի ապուշ հայտարարությունը չենք ընդունում եւ վերջ: Մենք պետք է ունենանք սեփական թասիբ եւ դրա հետեւից գնանք: Այո, թոթղ գնան երկխոսության, բայց երկխոսության գնացողը պետք է իմանա, որ Արցախի ինքնորոշումից ցածր կարգավիճակ չպետք է լինի: Դրանից ներքեւ չի կարելի խոսել»,- ասաց նա։

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19