«Թուրքիայի ակտիվության պատճառը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահն» է». Պուշկով

07.10.2020 10:26
1272

Թուրքիան սկսել է ակտիվ և անկախ քաղաքականություն վարել Մերձավոր և Միջին Արևելքում, ինչը հիմնականում հնարավոր է դարձել «Արևմուտքի քաղաքական պարտության» և ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» պատճառով: Նման կարծիք է հայտնել ռուս սենատոր, Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Ինչպես նշում է «Իզվեստիա» թերթը, քաղաքական գործչի խոսքով՝ Անկարան դա անում է ի հեճուկս ԱՄՆ-ի, «սակայն Մերձավոր և Միջին Արևելքում Վաշինգտոնի քաղաքականության ձախողման շնորհիվ»:

«Նա դա արել է «ռուսական թվացյալ սպառնալիքով» տարված ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» և փտածության շնորհիվ. ՆԱՏՕ-ն չի հասկանում՝ ինչպես է փոխվում աշխարհը և չի տեսնում իր քթից այն կողմ»,-գրել է Պուշկով «Թելեգրամ» հավելվածի իր ալիքում:

Սենատորը հավելել է, որ ԵՄ-ն նունպես միայն «պասիվ աջակցում է ամերիկացիներին», սակայն չունի ոչ մի ինքնուրույն քաղաքականություն տարածաշրջանում: Բացի այդ, Եվրոպան երկար ժամանակ Թուրքիային ԵՄ-ին անդամակցություն «անիրականանալի» խոստում է տվել, իսկ այժմ Անկարան իր առջև արդեն այլ խնդիրներ է դնում: Այդ պատճառով էլ, Պուշկովի կարծիքով, Եվրոպան այժմ «ստիպված է գործ ունենալ բոլորովին այլ երկրի հետ», որի վրա ազդելը բավականին բարդ է լինելու:

«Այսուհետ Արևմուտքի համար շատ բարդ է լինելու զսպել թուրքական նոր ձգտումները, եթե դա առհասարակ հնարավոր կլինի: Եվրոպական գերտերությունները, ինչպես և ԱՄՆ-ն, հույս ունեն այդ ձգտումներն օգտագոծել հօգուտ իրենց շահերի, սակայն այդ հաշվարկը կարող է սխալ լինել: Էրդողանին դուր է գալիս ինքնավար խաղի համը»,-կարծում է Պուշկովը:

Բացի այդ, նրա խոսքով, «քաղաքական վակումի» և «աճող քաոսի» պատճառով բացի Թուրքիայից Մերձավոր և Միջին Արևելքի քաղաքական ասպարեզ է վերադարձել նաև Ռուսաստանը, որը նախկինում արդեն իսկ կարևոր դեր էր խաղում այս տարածաշրջանում:

Աղբյուրը՝ tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40