«Դայակ պետության հաշվին» ծրագիրը շահառուների պակաս չունի. մասնակիցները մատնանշում են և թերությունները, և առավելությունները

09.02.2019 10:55
1242

Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, ովքեր երեխայի խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը: Աննա Եսայանցը ծրագրի առաջին շահառուներից է: Լուրերով մի օր պատահաբար լսել է այդ մասին և որոշել փորձել: «Դայակ պետության հաշվին» ծրագիրը Աննայի համար և թերություններ, և առավելություններ ունի: «Թերություններից մեկը հսկայական թղթաբանական քաշքշուկներն են, ինչպես նաև եկամտահարկի բարձր տոկոսը: Լավ կլիներ, որ մի քիչ իջեցվեր: Ես դայակին վճարում եմ 110 հազար դրամ, որից 55 հազարը պետությունն է տալիս, սակայն այդ գումարից 25 հազարը որպես եկամտահարկ է վճարվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Աննայի բալիկը 3 ամսական էր, երբ մայրը որոշեց վերադառնալ աշխատանքի: «Գոհ եմ ծրագրից այնքանով, որ պետությունը ինչ-որ չափով փոխհատուցում է»,-նշեց նա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Դայակ պետության հաշվին» ծրագրից այս տարի արդեն օգտվել է 85 մարդ: Նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ 2019 թվականի համար նախատեսված է 400 անձի ֆինանսավորում՝ 242 մլն դրամ գումարով: «Դայակ պետության հաշվին» ծրագրի շրջանակներում 2018 թվականին նախատեսվել էր 200 անձի ֆինանսավորում, սակայն փաստացի իրականացվել է 474-ը։ 2018 թվականին նույն ծրագրի իրականացմանը հատկացվել էր 121 մլն դրամ»,-նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ եղել են ծրագրին մասնակցել ցանկացողներ, ովքեր մերժում են ստացել, քանի որ դիմումները չեն համապատասխանել պահանջվող չափանիշներին: «Նման անձանց թիվը մեծ չէ: Մերժման միակ պատճառն այն է, որ քաղաքացիները ծրագրի համար դիմել են աշխատանքի վերադառնալուց հետո, մինչդեռ այն նախատեսված է բացառապես խնամքի արձակուրդում գտնվողների համար»,-ընդգծեց Մարտիրոսյանը։

Նա հավաստիացրեց, որ մոտ ապագայում ծրագրում որևէ փոփոխություն չի նախատեսվում։

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի՝ երեխայի խնամքը կազմակերպելով ծրագրի միջոցով, պետք է նախապես հաշվառված լինեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում:
Ծրագրում ընդգրկվել ցանկացող անձանց թիվը ՀՀ պետական բյուջեով սահմանված ծրագրերի թիվը գերազանցելու դեպքում ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է  անձանց՝ ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ․ նախնական տվյալներով կազմել է 195 074 դրամ կամ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են, ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ ունեն երեք և ավելի երեխա կամ հաշմանդամություն ունեցող երեխա:
Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է տարածքային կենտրոնում առավել երկար ժամկետով հաշվառված անձանց: Ծրագիրը հնարավորություն է տալիս որպես դայակ հանդես գալ երեխայի տատիկին, սակայն եթե գրանցված չեն միևնույն հասցեում:
«Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագրի կիրարկումն ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 7-ից:

Անի Դանիելյան

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09