ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել

12.06.2026 14:24
328

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարռնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։

Ծառուկյանը պնդում է, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա, և հայտնում է, որ իրավաբանական թիմերն աշխատում են բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ։

Միաժամանակ ԲՀԿ առաջնորդը տեղեկացնում է, որ սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և հետագա քայլերի մշակման նպատակով։

Հիշեցնենք՝ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Սրանք այն տեղամասերն են, որտեղ զինվորականների քվեարկությունը հունիսի 7-ի համապետական ընտրության օրը շարունակվել էր երեկոյան ժամը ութից հետո: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձել էր որոշմանը՝ նշելով, որ չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40