ԲՀԿ նիստն ավարտվեց. կպահանջեն Փաշինյանի և կառավարության հրաժարականը

09.06.2020 18:25
1305

ArmLur.am-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները պահանջելու են ամբողջ կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս հարցը ԲՀԿ-ականները քննարկել են այսօր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Մենք գրել էինք, որ այսօր հանդիպում է տեղի ունենալու՝  իրենց հետագա անելիքները քննարկելու համար: Պատգամավոր Շաքե Իսայանը ևս հաստատել էր նիստ ունենալու մասին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Եվ ահա, մեր տեղեկություններով, հանդիպումն ավարտվել է, որի ժամանակ էլ քննարկել են նաև այդ հարցը: Պատգամավոր Շաքե Իսայանից կրկին անգամ հետաքրքրվեցինք՝ արդյոք նիստի ժամանակ քննարկվել է կառավարության հրաժարականի հարցը, և իրենք բարձրաձայնելու են այդ մասին, թե` ոչ: Իսայանը ի պատասխան հայտնեց, թե Գագիկ Ծառուկյանն արդեն անդրադարձել է այդ հարցին՝ ասելով, թե կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի՝ մի քանի օր առաջ ելույթում հնչեցրած խոսքերը՝ կապված կառավարության աշխատանքի հետ, երբ ԲՀԿ նախագահը շեշտել էր, թե գործադիր իշխանությունը ձախողվել է:

Ս.Գ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40