Ի՞նչ նպատակով է ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելում Հայաստան և Ադրբեջան. հանրահայտ Փոլ Գոբլի մեկնաբանությունը

09.02.2026 22:27
419

Ամերիկացի հայտնի վերլուծաբան, Լաչինի ու Մեղրիի փոխանակումն առաջարկող հայտնի «Գոբլի պլանի» հեղինակ Փոլ Գոբլը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցն առաջին հերթին կապում է Իրանի հարցի հետ։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հատուկ խորհրդականը (1990-ականների սկզբին) ամերիկացի լրագրող Զոան Լիսոսկիին հարցազրույց է տվել, որը տեղադրվել է ադրբեջանցի լրագրող Սևինջ Օսմանքըզըի OSMANQIZI TV յություբյան ալիքում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը փորձում է այնպես անել, որ Իրանն ամբողջությամբ նահանջի իր դիրքերից, կուզենար առաջին հերթին հասկանալ, թե Իրանի հարևան երկրներն ի՞նչ կարիքներ ունեն և ի՞նչ համագործակցություն կարող են առաջարկել։

«Ամեն անգամ, երբ Միացյալ Նահանգների նախագահը կամ փոխնախագահը ինչ-որ տեղ են գնում, դա ինքնին կարևոր իրադարձություն է, դա ազդանշան է, և, իհարկե, փոխնախագահի Հարավային Կովկաս գնալը և նույն ուղևորության ընթացքում Ադրբեջան և Հայաստան այցելելը, այլ ոչ թե Վրաստան և Ռուսաստան, ևս ինչ-որ կարևոր բանի մասին է խոսում։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն ունի հետաքրքրությունների մեծ ցուցակ, որը պարոն Վենսը քննարկելու է Ադրբեջանի պաշտոնյաների հետ», – նշել է Գոբլը։

Փոլ Գոբլի խոսքով՝ երկրորդ հերթին նախագահ Թրամփն ուզում է համոզված լինել, որ իր «միջանցքի ծրագիրը»՝ TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա, առաջ է գնում։

Գոբլի խոսքում ակնհայտ էր կողմնակալությունն ու անթաքույց համակրանքը Ադրբեջանի հասցեին։ Նա նշել է, թե Վենսի այցը կարևոր ցուցիչ է առ այն, որ Միացյալ Նահանգներն այժմ Ադրբեջանը համարում է մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել Հարավային Կովկասում, և որ Միացյալ Նահանգներն այլևս չի դիտում Ադրբեջանը որպես նախկին խորհրդային տարածքի մի մաս։

«Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները դեռևս մնում են ցածր մակարդակի վրա, և կարծում եմ՝ ամերիկացիները միայն ուրախ կլինեն, եթե դա շարունակվի, քանի որ նրանք ուզում են համոզված լինել, որ Միացյալ Նահանգներն է գերիշխող ուժը տարածաշրջանում», – նշել է Գոբլը։

Վերադառնալով Իրանի թեմային՝ Փոլ Գոբլը նշել է, որ Բաքուն պաշտոնապես է հայտարարել, որ չի տրամադրելու իր տարածքը Իրանին հարված հասցնելու համար։ Ըստ վերլուծաբանի՝ դա արտացոլում է Բաքվի այն իրատեսական մոտեցումը, որ բացահայտ հակաիրանական դիրք գրավելը չափազանց վտանգավոր կարող է լինել Ադրբեջանի համար, իսկ իրանցիները չափազանց զգայուն են նման հարցերում։ Հիշեցնենք, սակայն, որ Իրանից մինչ օրս տարբեր գործիչներ համոզված հայտարարում են, որ իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմում Ադրբեջանի տարածքն ու ռեսուրսներն օգտագործվել են Իրանի դեմ, իսկ վերջերս նաև խիստ զգուշացումներ են հնչեցվում` ուղղված Ադրբեջանին:

Փոլ Գոբլը հարցազրույցում նշում է.

«Բայց ենթադրենք, որ Ամերիկան հարվածում է Իրանին։ Կա շատ իրական վտանգ, որ դա կարող է հանգեցնել հարավային Ադրբեջանի անջատման, կա վտանգ, որ կարող է Իրանից Ադրբեջան փախստականների զանգվածային հոսքեր լինեն։ Այս ամենը այն բաներն են, որոնց վերաբերյալ ամերիկացիներն ունեն իրենց տեսակետները, և, անշուշտ, ցանկանում են իմանալ, թե ինչ է մտածում Բաքուն։ Ես չխոսեցի այս հարցի հայկական մասի վերաբերյալ, բայց կարծում եմ, որ հայկական մասը ածանցյալ է Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև TRIPP միջանցքի վերաբերյալ մտահոգությունից, այլ ոչ թե ինքնուրույն գործոն է։ Դա նաև ազդանշան ուղարկելու միջոց է, որ Հարավային Կովկասում կան երեք երկրներ, որոնցից մեկն այժմ սիրախաղ է անում Ռուսաստանի հետ, իսկ մյուս երկուսը՝ ոչ։ Ուրեմն ո՞ւր կուղարկեք փոխնախագահին։ Բնականաբար, դուք պետք է փոխնախագահին ուղարկեք այն երկու երկրներ, որոնք դա չեն անում, և կարծում եմ, որ սա է կարևոր միտքը։ Բայց այցը Բաքու ակնհայտորեն ավելի կարևոր է, իսկ մյուսն ավելի ածանցյալ է»:

Առավել ուշագրավ է նույն հարցազրույցում Փոլ Գոբլի արտահայտած մեկ այլ միտք՝ կրկին Իրանի թեմայի համատեքստում.

«Ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը կրոնապետություններ չեն, երկուսն էլ աշխարհիկ երկրներ են, ուստի նրանք Միացյալ Նահանգների կողմից են լինելու Իրանում փոփոխության հարցում»։

168.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08