ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել. փաստաբան

12.06.2026 15:07
357

Արամ Օրբելյանը գործնականում բացառում է, որ Սահմանադրական դատարանը կարող է հայտարարել` խախտումներ չեն եղել, այլ բան է, թե ինչ գնահատական կտա՝ արդյոք այդ խախտումներն ազդե՞լ են ընտրությունների վրա, թե՞ ոչ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրությունների հարցը կվիճարկի Սահմանադրական դատարանում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։

Օրբելյանը տեղեկացրեց, որ գործընթացն արդեն նախաձեռնվել է։ Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու երկու հիմք կա։

«ՍԴ-ն ունի երկու կարևոր տարր․ մեկը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, գնալ ավելի արդար ընտրությունների, բայց երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է խնդիրները բարձրաձայնել, հստակեցնել, ֆիքսել, որ հետագայում առնվազն հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից և հստակ լինի՝ ինչ է տեղի ունեցել։ Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե նման ընթացակարգով ընտրություն կազմակերպելը խնդիր չի առաջացնում, իրավաչափ է, նորմալ է, համապատասխան և մեր Սահմանադրությամբ սահմանված ստանդարտներին»,- նշեց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու մի քանի տարբերակ ունի․

1.անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները,

2.հաստատել ընտրախախտումները,

3.արձանագրել՝ խախտումներ չկան։

Օրբելյանը գործնականում բացառում է, որ Սահմանադրական դատարանը կարող է հայտարարել` խախտումներ չեն եղել։ Այլ բան է, թե ինչ գնահատական կտա ՍԴ-ն՝ արդյոք այդ խախտումներն ազդե՞լ են ընտրությունների վրա, թե՞ ոչ։

Այս գործընթացից բացի, ԲՀԿ փաստաբանական թիմը սկսել է վիճարկել ԿԸՀ երկու որոշումները՝ երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

«Երբ ԿԸՀ-ն ամփոփի ընտրության արդյունքները, ամփոփման որոշմամբ պետք է անդրադարձ կատարի վերաքվեարկության հարցին, վերաքվեարկության մասին որոշում լինել, չլինելը, բողոքարկման նոր արգումենտ է, իսկ եթե լինի, կլինի քվեարկություն, որի արդյունքները կգնահատվեն»,- ասաց Օրբելյանը։

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25