Բիզնեսը գնային սրբագրումներ է անում. տնտեսագետը՝ շաքարավազի, բանանի եւ այլ ապրանքների էժանացման մասին

21.05.2018 11:03
1743

 ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում որոշ ապրանքների, մասնավորապես, շաքարավազի, բանանի շուկաներում գների նվազեցմանը:

«Դեռեւս կառավարությունը ծրագիր չի ներկայացրել, քաղաքական լծակ չի կիրառել, բայց բիզնեսն ինքնաբերաբար գնում է այսպիսի գնային սրբագրումների: Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ գների մեջ դրված ստվերային բաղադրիչը վաղ թե ուշ ուսումնասիրվելու է եւ հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո իրենց առաջ հաշիվ դրվի: Դրա համար խելացի գործարարները գնում են այդ քայլին: Խորհուրդ կտայի մյուս գործարարներին ևս, եթե այդպիսի խնդիրներ ունեն, արագ, որքան հնարավոր է շուտ, գնան ողջամտության տիրույթ: Գներ-որակ հարաբերակցությունը պետք է լինի ոչ միայն պարզապես շահույթ ապահովող լծակ, այլեւ՝ լինի արդար, շուկայում երկարաժամկետ մրցակցային պայմաններով գործելու հնարավորություն տվող նշաձող»,-ասա Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետը կարծում է, որ առաջիկայում վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, եւս պետք է սպասել: Ըստ նրա՝ խոշոր ներկրողների շուկաները բնականաբար ուսումնասիրվելու են եւ նոր իշխանությունը չի կարող քայլեր չանել:

«Ի՞նչ պետք է անի բիզնեսը: Պետք է կուտակած կապիտալն այլ ոլորտներում տեղաբաշխի, գնա դիվերսիֆիկացման, լինի ճկուն ու շուկայում դիմադրող՝ երկարաժամկետ մնալու համար: Պարզ է, որ եթե ունենան ներկրման մի քանի բիզնես իր գերշահույթով ու դա նվազի, ապա շատ արագ կլինի սնանկացում: Հետեւաբար, ելքը դիվերսիֆիկացիան է»,-հավելեց նա:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01