ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

21.12.2017 10:44
2401

Սիրելի զինծառայողներ, 1-ին զորամիավորման փառահեղ տարեգրությունը հարստացավ եւս մեկ տարով: Արժեւորելով անցած տարին, կարող եմ հպարտությամբ ասել, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումները հաջողությամբ կատարեցին անցած՝ 2017 ուսումնական տարվա համար նախատեսված բոլոր ծրագրերը:

Ասեմ, որ ողջ զորամիավորումում ձեռքբերումները, ընդհանուր առմամբ, շատ են եւ զարգանալով, առաջ գնալով դրանց թիվը տարեցտարի էլ ավելի են շատանում:

Բանակային կորպուսում, նրա ենթակա զորամասերում բավականին մեծ փոփոխություններ են եղել, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, որոնք ներդաշնակվել, համատեղ մասնակցել են փոքր ու մեծ, վերջին օրերին էլ՝ աննախադեպ զորավարժություններին, գրանցել բարձր ցուցանիշներ:

Որպես շարքային քաղաքացի ու հայ մարդ, թե որպես զորամիավորման հրամանատար՝ շնորհավորում եմ Հայոց բանակի, մասնավորապես՝ իմ ենթակայության զորամիավորման ողջ անձնակազմին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում նրանց բարի, անփորձանք ծառայություն:

Եթե, Աստված մի արասցե, նոր խնդիր առաջանա, կարողանանք այն կարճ ժամանակում եւ առանց կորուստների կատարել:

Թող յուրաքանչյուր զինվոր պատվով ծառայի եւ ողջ, առողջ վերադառնա տուն, հասնի իր ընտանիքին, իր հող ու ջրին, իրեն սպասող հարազատներին:

Շնորհավորում եմ ՀՀ ազգաբնակչության, մեր տեղակայված երկրամասի՝ ողջ սյունեցիների Ամանորը, նրանց բարեմաղթում խաղաղ եւ ստեղծագործ կյանք, ամուր առողջություն, երջանկություն:

Շնորհավորում եմ մեր բազմաչարչար ժողովրդին, թող 2018-ը նրա համար լինի խաղաղ եւ նպաստավոր, բերքաբեր տարի, որպեսզի հազարամյակներից եկած մեր տաղանդավոր եւ անպարտ ժողովուրդը գալիք տարում եւ այդուհետ՝ ապրի, արարի միայն խաղաղ եւ կապույտ երկնքի տակ, շենացնի իր երկիրը:

Թող այս հողից ոչ ոք ոչ մի ժամանակաշրջանում չկտրվի, իր երջանկությունն ու ապագան սյունեցին թող տեսնի եւ կառուցի իր հողի վրա:

Ազգ-բանակ հասկացությունը դարերից է գալիս, բարեբախտաբար, այն այսօր մենք էլ ավելի ամրապնդեցինք եւ դեռ ամրապնդելու ենք բանակի առաջընթացքի մեջ, ժողովրդի հետ միասին, ձեռք ձեռքի տված:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Տիգրան Փարվանյան
գեներալ-մայոր, բանակային 1-ին զորամիավորման հրամանատար

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40