Բլա–բլա, լոլո, իսկական լոլո. Հրանտ Բագրատյանը՝ կառավարության ծրագրի մասին

13.02.2019 23:15
783

    Կառավարության ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է, կոնկրետ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է  արել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա առանձնացրել է ծրագրի մի խումբ կետեր և յուրաքանչյուրի տվել լակոնիկ գնահատական՝ օրինակ՝ բլա–բլա, լոլո և այլն։

    «1. էջ 3 «Ներառական տնտեսություն» - տնտեսությունը ներառական չի լինում։ Ներառական կարող է լինել տնտեսության արդյունքների բաշխումը։

    3. էջ 7։ Առողջապահության ապահովագրության ներդնում - ի՞նչպես, նշել    

    4. էջ 8։ Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրում - չլինող բան է

    5. էջ 8 - Արտաքին և ներքին անվտանգության ապահովում - լոլո

    6. էջ 9 - իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։ իսկական լոլո

    7. էջ 12-15 Ներքին անվտանգություն, Հանցագործության դեմ պայքար, համաճարակների դեմ պայքար և նման բաներ։։ Լոլո։

    8. էջ 16-19 - հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտու¬թյունը՝ լոլո։

    9. էջ18 - Չինաստանը, Հնդկաստանը և ճապոնիան նորից նույն նախադասության մեջ են, նույն կուպեում։

    10. էջ19 - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։ Ու՞մ է պետք նման անմիտ նախադասությունը։

    11. էջ 19 Խղճուկ և կեղծ է սփյուռքի հետ բաժինը

    12. էջ 20-21։ Պայքար կոռուպցիայի դեմ։ Լոզունգներ են։

    13. էջ 21։ այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա. Սա կատարյալ դեմագոգիա է։ Եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում նման բան չի կարող լինել։

    14. էջ 24 - Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացակարգերով կազմակերպելու ուղղությամբ: Կատարյալ անհեթեթություն է։

    15. էջ29 - Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Բայց այն արդեն վերացած է։ Ըստ ՀԲ-ի կազմում է 1.8%։

    16. էջ26-28 - Հատուկ լրագրողները կարող են ռեգիստրից տվյալներ ստանալ։ Այ քեզ բան։ Իսկ եկամուտների համապատասխան հայտարարագրում չի նախատեսված։ Բացի այդ, հատուկը ո՞րն է։ Բա մինչ այդ խոսում էինք իրավունքների հավասարությունից։

    17. էջ30-31 - թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ ոչ մի թիվ չկա։

    18. էջ 31 Առողջապահություն - ոչինչ չկա, լոլո

    20. էջ 32-35 Ու՞մ է պետք այսպիսի նախադասություն՝ Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: լոլո։ Գիտությունը բլա-բլա։

    21. էջ 35-37 - Մշակույթ - բլա բլա

    22. էջ 37-40 - սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր - 0

    23. էջ 40 - Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Ոչ, նպատակը տնտեսական աճն է։

    24. էջ 40 - ՀՆԱ միջին աճ՝ 5 տոկոս։ Ծրագրի առաջին թիվն է։

    25. էջ 46 - Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Սա երկրորդ թիվն է։ Ի դեպ անհավանական, չհիմնավորված։

    26. էջ 49 - Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։ Սա երրորդ թիվն է։

    27. էջ 50 - Մինչև 24 մլն-ը ՇՀ և շահութահարկից ազատելը սխալ քայլ է տնտեսական քաղաքականության իմաստով։

    28. էջ 48-51 - Արդյունաբերություն։ Ոչինչ չկա։

    29. էջ 52 - Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Սա 4-րդ թիվն է։ Ի դեպ, օգտագործվում է տնային տնտեսություն բառակապակցությունը (պետք է լիներ գյուղացիական տնտեսություն)։ Ընդհանուր առմամբ այս բաժնում էլ ոչինչ չկա։

    30. էջ 54 - հանրապետության տարածքային համաչափ զարգացման, տարածքների սոցիալ-տնտեսական կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով՝ կշարունակվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացը, այն կդառնա ավելի ներառական ու մասնակցային. Ի՞նչ սուբվենցիայի մասին է խոսքը։ Ըստ Սահմանադրության պետք է ինքնաֆինանսավորում լինի։

    31. էջ56-57 - Հայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է։

    32. էջ57 - Արևային կայանների տես կշիռը մինչև 2022-ի վերջը կհասցվի 10%-ի։ Սա 5-րդ թիվն է ծրագրի։

    33. էջ59 - 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Ուրեմն աշխատանքներ են տարվելու աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ անհեթեթ է։

    34. էջ67 - Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Սա կատարելապես անընդունելի է։ Պահանջարկի խրախուսումից առաջարկի խթանմանն ուղղված զարգացման պարագայում ուղղակի հարկերի տեսակարար կշռի բարձրացումն անխուսափելի է»,– գրել է Բագրատյանը։

    news.am

    Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

    15.03.2025 16:31

    Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

    15.03.2025 12:36

    Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

    15.03.2025 10:47

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44

    Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

    14.03.2025 20:28

    Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

    14.03.2025 19:41

    Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ժամանակը. Մարկո Ռուբիո

    14.03.2025 19:37

    Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն»

    14.03.2025 18:39

    Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

    14.03.2025 17:05

    Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

    14.03.2025 16:48

    Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան

    14.03.2025 16:02

    Կոմիտաս Վարդապետը եվ ռուսական մշակույթը

    14.03.2025 14:53