Բլինքենն Ալիևին խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակի կապակցությամբ

30.07.2023 17:03
800

Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ։ Այս մասին Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է Թվիթերում, նշելով, որ ԱՄՆ-ի խորը մտահոգությունն է հայտնել Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների անզատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն դրական տրամադրվածությունը բանակցություններում, Թվիթերում էլ կոչ է արել շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

Արցախում օր օրի սրվում է հումանիտար իրավիճակը։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից՝ հունիսի 15-ից հետո, Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա չորս օր առաջ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը։ Այդ բեռնատարները դեռ Կոռնիձորում են, Ադրբեջանը թույլ չի տալիս դրանց մուտքը Արցախ։

azatutyun.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01