Սպասում ենք Նաիրի Հովհաննիսյանի և Գևորգ Առաքելյանի պարզաբանումներին

12.09.2023 11:02
1458

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, syuniacyerkir.am կայքում և Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջում հրապարակվել են «Սյունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի և Մեղրու համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ մեր հարցազրույցները, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին՝ Մեղրի կատարած այցի ժամանակ:

Հարցազրույցները հրապարակելուց անմիջապես հետո (ու մինչև հիմա) ստանում ենք արձագանքներ և՛ դրական, և՛ բացասական բովանդակությամբ:

Դրական արձագանքներին չենք անդրադառնա, բայց բացասական արձագանքներից՝ առավել սուր բովանդակությամբ, առնվազն հինգը ներկայացնում ենք ընթերցողին:

Ոմն Պապ Օհանյան հայհոյանքների տարափ է ուղղել Սամվել Ալեքսանյանին՝ հրապարակված նյութերը համարելով ՋՕԸ-ի գովազդ:

Մենք, իհարկե, չենք պատրաստվում իջնել Պապ Օհանյանի մակարդակին և նրան հրապարակավ համարժեք պատասխան տալ. այդ խոսելաոճը մեզ համար ընդունելի չէ: Սակայն պարտադիր ենք համարում բոլոր այն լուսանկարների հրապարակումը, որ ոմն Պապ ուղարկել է մեզ:

Արևիկ Ստեփանյան ջրօգտագործողն էլ գրում է՝ «Նախկին աշխատակիցներից կա մարդ, ով 2018 թ. չորս-հինգ ամսվա աշխատավարձը ցայսօր չի ստացել, իսկ դրա մասին ի՞նչ կասեք»: Իհարկե, ողջամիտ կլիներ, որ Արևիկ Ստեփանյանը նշեր տվյալ աշխատողի անունը, ում չեն վճարել հասանելիք աշխատավարձը:

Նվարդ Խաչատրյան ջրօգտագործողն  էլ հետևյալ գրությունն է ուղարկել՝ «Մեղրիում էս պահպանված ծառերը լավ էլ գտել եք, որ կողքը նկարվեք... Իրենք իրե՞նց են հույս տալիս, որ բավարար են աշխատում, թե՞ ուրիշին են ուզում ցույց տալ, որ իբր աշխատում են... Մեղրեցու ծառը չորացնողը էն հարևանից՝ Մեղրի փափագողից, ոչնչով չի տարբերվում ու ավելի թշնամի է»:

Աշոտ Քալաշյան. «Կարո՞ղ ա իսկապես աշխատում են... Էս մեղրեցիք էլ իրենց այգիները չորացնում են ու էս «ազնիվ» ու «նվիրյալ» մարդկանց վրա շառ անում»:

Նվարդ Խաչատրյան. «Արաքսը կողքով հոսում է, մեր այգիները էս չկայացած կառույցի հանցավոր անգործությունից չորանում ու դեռ անամոթաբար հարցազրույց էլ են տալիս… Դուք գլուխներդ էնքան խորը պիտի իջեցնեք ամոթից, որ բերքը վրան չորացած ու տերևաթափ եղած ծառի տակ եղած չորացած տերևների խշշոցը ակաջներիցդ դուրս չգա…»:

Մեղրեցիների բարձրացրած հարցերը հրապարակավ ուղղում ենք «Սյունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Նաիրի Հովհաննիսյանին և ՋՕԸ-ի «Մեղրի» տեղամասի ղեկավար Գևորգ Առաքելյանին՝ ակնկալելով հիմնավոր պատասխան:

Ստորև՝ ջրօգտագործողների ուղարկած բոլոր լուսանկարները և տեսանյութը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40