Բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը ԶԼՄ-ներին կոչ է արել դադարել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ատելություն հրահրել

08.08.2018 12:51
1629

Բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը կոչ է արել ԶԼՄ-ներին դադարել հրահրել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ատելությունը: «Ողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին. հակամարտության պատմությունը» անվամբ տեսաուղերձում բլոգերը պատմում է, թե ինչպես էր նա ստիպված փախչելով փրկվել հատուկ ծառայություններից՝ Ադրբեջան այցելելու համար, իր այցին հետեւած արձագանքի, սպառնալիքների մասին, հիշում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության ողբերգական պատմությունը եւ նրա դեմ մահափորձը ադրբեջանական բանտում:

«Բելառուսում ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններն ասել են, որ տեսագրության մեջ որեւէ վատ բան չկա»,- ասում է բլոգերը՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները «ոչինչ չունեն իր դեմ առաջադրելու»: «Դուք ինքներդ անգամ չգիտեք, թե ինչում եմ ես «մեղավոր»: «Խնդիրն իմ ազգության մեջ է»,- վստահ է Մոսեսովը:

«Մարդիկ, ովքեր հարձակվում են ինձ վրա, կա՛նգ առեք, վերլուծե՛ք. դուք ինքներդ շատ լավ գիտեք, թե ինչ է ձեզ մոտ կատարվում», - ասում է բլոգերը:

«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում զբոսաշրջության մեջ: միայն թե փողով հեղինակություն չես գնի, ուստի նրանք ինձ հետ զգույշ են»,- նշում է Մոսեսովը:

Նա հատկապես դիմել է ադրբեջանական լրատվամիջոցներին՝ կոչ անելով դադարել կրկնել պաշտոնական ցնորքը: «Պետք է չէ ոչնչացնել մարդկանց ուղեղը: Մեկ այլ կրկես ադրբեջանացի բլոգերներն են»,- ասում է բլոգերը՝ հավելելով, որ շատերն անգամ ուզում են հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում, սակայն կրկնում են ինչ-որ տեղ լսածը:

«Լավ պահ է: Շփման մեջ մարդիկ երկու կողմերից էլ հիշում են պահեր, երբ օգնել են միմյանց: Հիշում են հաճելի պահեր: Հոտը, որի ուղեղը լվացված է, լավ բան չի հիշի:  Նորմալ մարդիկ լավն են հիշում: ԶԼՄ-ներ, դադարեք պոկել արտահայտությունները համատեքստից: Դուք ավելի ու ավելի շատ եք բենզին լցնում կրակի մեջ: Ատելություն եք հրահրում: Գրողի ծո՛ցը բացասականը, գրողի ծո՛ցը քաղաքականությունը եւ գրողի ծո՛ցը պատերազմները», - եզրափակում է Վլադիսլավ Մոսեսովը:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40