Բնակարանամոլ մարզպետը. Վահե Հակոբյանի ունեցվածքին ծանոթանալիս գլխապտույտ է առաջանում

06.04.2018 11:22
1651

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այսպես` նա անցած տարում գնել է երկու բնակարան` մեկը 124.3 մլն, մյուսը 90.7 մլն դրամով, երեք ավտոտնակ` յուրաքանչյուրը 3 մլն դրամով: Միաժամանակ մարզպետը 52 մլն դրամով վաճառել է հողամաս: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի Արաբական Միացյալ Էմիրությունների 10 հազար դիրհամի չափով արժեթուղթ: Անցած տարեսկզբին նա ունեցել է 147 մլն 406 հազար դրամի փոխառություն, իսկ տարեվերջին` 500 հազար դոլար:

Մարզպետի դրամական միջոցները անցած տարում կազմել են 24 մլն 150 հազար դրամ, 400 հազար 800 դոլար եւ 106 հազար 100 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 500 հազար դրամ, 222 մլն դրամի չափով վարկերը եւ մեկ ընկերությունից ստացած 636 հազար 800 դոլարի չափով շահաբաժինը»: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզպետի պաշտոնը ստանձնելու տարում 275 հազար 874 եվրոյով բնակարան է գնել Իսպանիայում:   Նշենք, որ անցած տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը, որը անդրադառնալու է 2017 թվականի տարեկան հայտարարագրերի վրա: Հետաքրքիր է` Վահե Հակոբյանը կհայտնվի՞ թիրախում, թե՞ ոչ. նա պետք է ապացուցի, որ ոչ թե ապօրինի կերպով է հարստացել, այլ օրինական ճանապարհով, մի բան, որը խիստ դժվար է լինելու երիտասարդ ՀՀԿ-ականի դեպքում: 

6  ապրիլի 2018թ. 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40