Կայացավ Կապանի հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկումը

15.03.2022 20:29
3253

Մարտի 15-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Կապան համայնքի 2022-2026թթ զարգացման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկումը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ներկա էին համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպություններ և ակտիվ քաղաքացիներ։

Ծրագիրը ըստ բաժինների և ոլորտների ներկայացրել է համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը։ Հանրային լսումը անցել է ակտիվ քննարկումների մթնոլորտում: ՀԿ ներկայացուցիչների, համայնքի զարգացմամբ մտահոգ երիտասարդների կողմից հնչել են հետաքրքիր առաջարկներ և բազմաթիվ հարցեր, որոնց համայնքի ղեկավարը տվել է սպառիչ և բովանդակալից պատասխաններ։

Նախքան այս քննարկումը համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել էր աշխատանքային խումբ տվյալ փաստաթղթի մշակման համար, իսկ ավագանու որոշմամբ կազմավորվել էր խորհրդակցական մարմին, որը և համարվում է այս աշխատանքների պատասխանատուն: Նախնական կայացել են մի շարք քննարկումներ, որտեղ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են կատարածը, արել առաջարկություններ և դիտողություններ, որոնք և ընդգրկվել են ծրագրի մեջ:

Համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը մարտի 24-ին ներկայացվելու է Կապան համայնքի ավագանու հաստատմանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40