Նոր մարզական տարուց` նոր սպասելիքներ

31.01.2024 10:55
1187

Տարվա բոլոր եղանակներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզահամալիրը լիարժեք կյանքով է ապրում: 2010 թվականին, երբ հիմնանորոգումից հետո մարզօջախը կոմբինատի մարզահամալիրի կարգավիճակ ստացավ, նրա գործունեությունը նոր իմաստ և բովանդակություն ստացավ։

Երբ մարզահամալիրի դահլիճ մտա, այնտեղ արդեն ծանրամարտի պարապմունքներ էին անցկացնում մարզիչներ՝ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Պուշկին Թևանյանը և Վալենտինա Մովսիսյանը։ Անցնող տարում Թևանյանի սաներից մինչև 89 կգ քաշում հանդես եկող Անդրանիկ Հարությունյանը Գյումրիում անցկացված  հուշամրցաշարում հաղթող է ճանաչվել՝ պոկում ձևում բարձրացնելով 100 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝ 120 կգ։ 11 տարեկան Իշխան Մաթևոսյանը 55 կգ քաշային կարգում դարձել է երկրորդ մրցանակակիր։ Հուշամրցաշարին մասնակցում էր մոտ 140 ծանրամարտիկ, ինչով ավելի ծանրակշիռ է դառնում քաջարանցի ծանրամարտիկների հաջողությունը։ Այդ ծանրամարտիկներին մարզիչը հեռանկարային մարզիկներ է համարում և հույսեր կապում նրանց հետ։

«Պիտի ձգտենք, որ Անդրանիկը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն դառնա, որից հետո նրա համար կանաչ ճանապարհ պիտի բացվի դեպի միջազգային մրցահարթակներ: Հայաստանում ծանրամարտի մակարդակը բավականին բարձր է, մեզ մոտ չեմպիոն դարձար, կնշանակի առնվազն Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղը ապահովել ես», - մանրամասնում է Պուշկին Թևանյանը՝ հավելելով, որ Հայաստանի ծանրամարտի առաջիկա առաջնությունը շատ հարցերի պատասխան կտա։

Բայց ահա ծանրամարտիկների  մարզումային պայմանները հեռու են բավարար լինելուց։ Ծանրամարտի  պարապմունքներին մի սենյակ է հատկացված՝ մի մրցահարթակով։ Պուշկին Թևանյանը տեղեկացնում է, որ նախատեսվում են մարզահամալիրում վերակառուցումներ, արդեն պատրաստ են նախահաշվային փաստաթղթերը։ Վերակառուցումից հետո  կունենան երեք մրցահարթակ, ինչը հնարավորություն կընձեռի մարզահամալիրում նաև մրցումներ կազմակերպել՝ ընդհուպ հանրապետական մասշտաբի. ինչ վերաբերում է մարզվողների թվին, այն կարող են հասցնել 15-ի։

Վալենտինա Մովսիսյանը հաջողություններ ունի հանրապետական մրցումներում, մասնավորապես ծանրամարտի Հայաստանի առաջնությունում 64 կգ քաշային կարգում հռչակվել է ՀՀ չեմպիոն, բայց վնասվածք ստանալուց հետո անցել է մարզչական աշխատանքի։ Ավաղ, սպորտում ոչ մի մարզիկ ապահովագրված չէ վնասվածքներից, ինչը շատ հաճախ ակտիվ սպորտը թողնելու պատճառ է դառնում։ «Սպորտում քո առաջ կոնկրետ նպատակ պիտի դնես և համառ մարզումների շնորհիվ հասնես դրան, բայց այդ ճանապարհին լինում են նաև տհաճ անակնկալներ՝ երբեմն ծանր վնասվածքների տեսքով, - սա Վալենտինան ըստ ամենայնի ասում է անձնական փորձից ելնելով...

«Ժամը 15-ից հետո «կատաստրոֆիկ» վիճակ է մարզահամալիրում», - այսպես պատկերավոր է ներկայացնում պարապմունքների սկսվելը մարզօջախում Պուշկին Թևանյանը։ Նրանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ մարզահամալիր է հաճախում 300-350 սան։ Բացի դրանից՝ երեկոյան ժամերին կոմբինատի երիտասարդ աշխատակիցները մարզադահլիճում զբաղվում են խաղային մարզաձևերով (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ)՝ 30-40 հոգի մշտապես հաճախում են մարզահամալիր՝ կենսական լիցքեր ստանալով և իմաստավորվելով իրենց ազատ ժամանակը:

Ի դեպ, մեր՝ մարզահամալիրում գտնվելու ժամանակ նախավարժանք սկսեցին պատանի ֆուտբոլիստները. անցկացվում էր Քաջարանի համայնքապետի ֆուտբոլի գավաթի առաջնություն, որին մասնակցում են Քաջարանի թիվ 1 և 2, Լեռնաձորի, Ձագեձորի դպրոցների, Քաջարանի արհեստագործական ուսումնարանի թիմերը։

Հարկ է նշել մարզահամալիում գործունեություն ծավալող մարզիչներին՝ շախմատ՝ Դավիթ Քաթանյան, կուդո Առնոլդ Կոստանյան, բռնցքամարտ՝ Աշոտ Սադխյան, ֆուտբոլ՝ Բենիամին Մանուչարյան, վոլեյբոլ՝ Ռոբերտ Շահնազարյան և Արմեն Հակոբյան, բասկետբոլ՝ Գոռ Առաքելյան, քիք բոքսինգ՝  ՀՀ վաստակավոր մարզիչ   Արայիկ Սարգսյան, ծանրամարտ՝ Պուշկին Թևանյան և Վալենտինա Մովսիսյան։ Մարզահամալիրում 28 աշխատակից է աշխատում, որոնց միավորում է նվիրումն աշխատանքի հանդեպ։

Մարզահամալիրի տնօրենի փոխանցմամբ՝ սպասելիքներ ունեն կուդո մարզաձևից, աշխարհի պատանեկան առաջնությունում Արմեն Կոստանյանը երրորդ մրցանակային տեղ է գրավել։ Սա հույս է ներշնչում, որ այդ մարզաձևից հաջողությունները սարերի հետևում չեն։ Դե իսկ ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի սաները 2023 թվականին Եվրոպայի գավաթի խաղարկությունից (Խորվարթիա) և Եվրոպայի առաջնությունից (Թուրքիա) վերադարձրել են տարբեր փայլի մեդալներով։ Կրթօջախում վերելք է ապրում վոլեյբոլը, համենայն դեպս՝ այդ մարզաձևով զբաղվում է 60-ից ավելի սան։ Սպասելիքներ կան ֆուտբոլից։ Քաջարանցի պատանի ֆուտբոլիստներից 12-ը արդեն պարապում են «Սյունիք» ֆուտբոլային ակումբում։

«Կոմբինատն ավտոբուս է հատկացրել, ամեն օր պատանի ֆուտբոլիստներին տեղափոխում է Կապան, մարզումներից հետ է  բերում Քաջարան։ Կոմբինատի տնօրենությունն ամեն ինչ անում է, ինչ հարցով դիմում ենք՝ մերժել չկա։ Որպես մարզահամալիրի տնօրեն՝ երախտապարտ եմ կոմբինատի ղեկավարությանը՝ սպորտի հանդեպ սրտացավ վերաբերմունքի համար։ Ձեռնարկության ղեկավարության հովանավորությամբ բռնցքամարտի գույք ենք ստացել վոլեյբոլի, բասկետբոլի գնդակներ։ Ամենակարևորը՝ կոմբինատի հովանավորությամբ օլիմպիական ծանրաձող ենք ստացել, որ ծանրամարտի սաները մրցումների ժամանակ անհարմարություն չզգան», - մանրամասնում է մեր զրուցակիցը և հավելում, որ էականորեն  բարձրացել է մարզիչների աշխատավարձը։

Մեկնարկել է մարզական տարին, որից մարզահամալիրի տնօրենը և մարզիչները լուրջ սպասելիքներ ունեն։

Վահրամ Օրբելյան

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11