Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան

19.07.2018 12:58
1163

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը»,- ասաց նախարարը:

Այսպիսով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշմամբ սահմանվել է պատվաստանյութերի, հակառետրովիրուսային, հակատուբերկուլոզային դեղերի գնման կազմակերպման կարգը: Նշված կարգով գնման ընթացակարգի կազմակերպումը հանգեցնում է դեղերի և պատվաստանյութերի անընդմեջ ապահովման խնդիրների: Այդ նպատակով, սույն նախագծով առաջարկվում է կատարել կարգում փոփոխություններ, մասնավորապես, հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մի մասը գրանցված չեն ՀՀ-ում, ուստի որպեսզի հնարավորություն լինի ձեռք բերել կենսական նշանակության բոլոր  պատվաստանյութերը նպատակահարմար է սույն որոշմամբ նախատեսվող գնումների վրա չկիրառել ՀՀ 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման դրույթները: Միաժամանակ, առաջարկվում է նաև 2018-2022թթ. պատվաստանյութերի ձեռքբերումը իրականացնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով` ՀՀ պետական բյուջեի «Իմունականխարգելման ազգային ծրագրի» գումարները որպես դրամաշնորհ տրամադրելով վերջինիս:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40