Բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

10.07.2018 10:36
1235

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը, կամ վարչապետը չեն որոշում՝ ում ձերբակալել, ում բաց թողել. բոլոր գործողությունները կատարվում են օրինական կերպով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ես Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր չեմ դնում, որ խոշոր բացահայտում անեն: Ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մարդկանց ունեցած թերահավատությանը, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկում, հետո ազատ արձակում, Փաշինյանը նշեց՝ հակառակը՝ դա պետք է վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, իրացվում են, եթե չկան՝ չեն իրացվում: «Կառավարությունը, կամ ես ոչ մեկի չենք զանգում ու ասում՝ այս մարդու ձերբակալել, կամ բաց թողնել: Բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական: Ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա, իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եղանակներ օրենքով ևս մշակված են»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի  ընտանիքի հետ կապված ԱԱԾ վերջին գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը չի եղել նախաձեռնողը, և դա չի եղել ինքնանպատակ: «Եղել է քաղաքացի, ով դիմում է գրել ինձ, որ նման խնդրի առաջ է կանգնած: Ես մակագրել եմ ԱԱԾ: Ազգային անվտանգության ծառայությունն էլ քաղաքացուն հրավիրել է: Նա բացատրություն է  տվել, հաղորդում է  տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել»,-եզրափակեց վարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40