Տեղ գյուղի ավագանու անդամը ստում է, ես իրեն չեմ տեսել․ Մելիքսեթ Պողոսյանը՝ Տեղում միջադեպի մասին

08.05.2023 16:04
1336

Կգաք Սյունիք, կապատասխանեմ այն հարցին, թե անվտանգային ինչ վիճակ է այս պահին Սյունիքում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Դիտարկմանը, որ իր ազգականները տեղ գյուղում պաշտոններ են զբաղեցնում, իսկ Տեղ գյուղի ղեկավարն իր քրոջ որդին է, Պողոսյանն ասաց․ «Հիմա ընտրություն է եղել,  իր թեկնածությունը դրել են, ժողովուրդը իրեն ձայն է տվել, դարձել է համայնքի ղեկավար, ես ի՞նչ պետք է անեմ, ես չեմ էլ խառնվել»։

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, որ Տեղ գյուղի ավագանու անդամին ծեծի են ենթարկել իր հետ կապ ունեցող անձիք, Պողսյանն ասաց․ «Մելիքսեթ Պողոսյանը նման բան թույլ չէր տա, ինձ համար կարևոր է հավասարությունը, ճշտությունը, մաքրությունը, ես այդ գյուղում հպարտ ման եմ գալիս, եկեք սաղով գնանք Տեղ գյուղ, եթե մեկը ձեռք բարձրացնի ու ասի՝ ես Մելիքսեթ Պողոսյանից բողոք ունեմ»:

Հարցին՝ ինչ է տեղի ունեցել իր և  Տեղ գյուղի ավագանու անդամի միջև, նա պատասխանեց. «Իրենից հարցրեք, ստում է ինքը, ես իրեն չեմ տեսել։ Հիմա մարդ է այդպես է ուզում մեկնաբանի, թող ասի, ի՞նչ ասեմ: Կարող է մի մոլախոտ խոսի, բայց ես ընդհանրապես որեւէ մեկին չեմ ասել՝ էն կողմ կանգնի: Կգաք, կտեսնեք, որ այդպես է»։

Տեղ գյուղում սահմանի պաշտպանության հետ կապված մյուս հարցերին Պողոսյանը հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով միայն, որ ներկա պահին ինժեներական աշխատանքներ են կատարվում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտբնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը ապրիլի 18-ին, գյուղի մշակույթի տանը ծեծի է ենթարկվել։  Զեյնալյանը NEWS.am-ին պատմել էր, որ այդ ծեծկռտուքի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարության խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է:

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17