Հոկտեմբերի 25-ը փաստաթղթերի ներկայացման վերջին օրն էր այն կուսակցությունների, ովքեր կմասնակցեն ս․թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Կապանի ՏԻՄ ընտրություններին։
Ընտրություններին կմասնակցի երեք կուսակցություն՝ «Շանթ դաշինք», «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր»։
«Շանթ դաշինքի» ընտրացուցակը գլխավորում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Նախընտրական ցուցակի երկրորդ տեղում Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանն է, երրորդ տեղում՝ Կապանի «Թումո» կենտրոնի համակարգող Անուշ Մեժլումյանը։
«Շանթ դաշինք» կուսակցության ընտրացուցակում 70 թեկնածու է։
«Ապրելու երկիր» կուսակցության՝ 23 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Աղասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 70 հոգուց բաղկացած ընտրացուցակը գլխավորում է Նարեկ Բաբայանը։
Հիշեցնենք՝ Կապանի ավագանու կազմը բաղկացած կլինի 27 անդամից։