Հինգ տարի առաջ մեզանից հեռացավ Մաքսիմ Հակոբյանը

09.12.2023 09:04
2896

2018-ի  դեկտեմբերի 9-ին էր... Եվ գնաց խառնվեց հողեղեն հավիտենությանը:

Դրանից հետո՝ ամեն տարվա այդ օրը, բազմաթիվ սյունեցիների համար դարձել է հիշատակի օր:

Հինգ տարին պատմության համար չափազանց փոքր ժամանակ է, սակայն մեր սերնդին բաժին ընկած այդ տարիները մի ամբողջ դարաշրջանի անցուդարձ ունեցան՝ ողբերգական հետեւանքներով: Եվ մեզանում հիմա ամեն ինչ եւ ամեն մեկին արժեւորում ենք այդ իրադարձությունների համապատկերի վրա:

Մեր լեռնագագաթները հիմա գլխիկոր են, իսկ ձորերը մորմոք են մանում՝ Արցախ անունով մեր հայրենական տունն ենք կորցրել... Ու երբ որեւէ մեկի մասին խոսում ենք կամ մեկին հիշում, ինքնըստինքյան հարցի առաջ ենք կանգնում՝ իսկ ի՞նչ է արել նա, որ մեր ձախողումը չկայանա, որ մեր անկումը խափանվի:

... Մաքսիմ Հակոբյանը պարզերես եղավ պատմության առջեւ, այդպես էլ հեռացավ:

Մինչեւ վերջ արարումի ճանապարհին էր, մինչեւ վերջ նրան չլքեց կառուցելու, ստեղծելու կորովը:

Երբ դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գլխավոր տնօրեն՝ իր ուսերին առավ սյունիքյան բազմաթիվ հոգսեր:

Սեփական վարքով ջերմացնում էր ժամանակը, մարդկայնացնում էր միջավայրը:

Մարդկանց օգնելն ու նեղ վիճակից հանելը, հիվանդին աջակից լինելը նրա տարերքն էին:

Մարդկանց հետ ունեցած հարաբերություններում համբերող, ներող, սիրող էր ավելի, քան սովորաբար ի վիճակի է լինում մարդ արարածը:

Նա կարողացավ մտնել հայոց հոգեւոր եւ մշակութային աշխարհի բարձր դռներից ներս. Մատենադարանի զարգացմանը զորակից եղավ, քրիստոնեական բազմաթիվ տաճարներ նորոգ կյանքի ճանապարհ դուրս բերեց:

Իսկ հայոց Արցախի հետ ունեցած առնչություններում, հայոց զինված ուժերի հետ ունեցած հարաբերություններում... Խանդավառությամբ էր մասնակցում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը: Չի եղել դեպք, որ ընդառաջ չգնա Արցախի Հանրապետությունից կամ մեր զինված ուժերից ստացված կանչին:

Եվ այդ ամենը պարզագույն պատճառ կամ բացատրություն ուներ՝ Մաքսիմ Հակոբյանը արմատներ ուներ այս հողում, Սյունիք-Արցախը նրա համար հայրենիք էին, հայոց պետությունն ու պետականությունը՝ բարձրագույն եւ անսակարկելի արժեք...

Գլուխներս վերստին խոնարհենք նրա հիշատակի առջեւ:

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40