Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45
112

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողները 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 199 միլիարդ դրամով․ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից 188 միլիարդ դրամով ավելի։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից 10 միլիարդ դրամով ավելի։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59

Ստեփանավանում ՔՊ-ից հեռացած Արմեն Գրիգորյանը հաղթեց իշխանության թեկնածուին. ArmLur.am

26.10.2026 11:34

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում 5 փոփոխություն, նույն օրը լրանում է հայտարարագրի վերջնաժամկետը. անձնագիր 28 650 դրամ, կացության նոր կարգ. ի՞նչ է փոխվում ձեզ համար

26.10.2026 11:13

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 11:01

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին․ Bloomberg

26.10.2026 10:36

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12