Բոլոր գործընթացները պատկերացնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության շրջանակում․ վարչապետ

16.07.2025 13:08
516

Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները վերաբացելու կամ ապաշրջափակելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանեց, թե ինչ է դա նշանակում.

«Ի՞նչն ենք մենք քննարկում. տարածաշրջանային տրասնպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։

Մենք ցուցաբերում ենք պատրաստակամություն, և բոլոր քննարկումների մեջ հստակ է՝ բոլոր գործընթացները պատկերացրել ու պատկերացնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շրջանակներում։ Շատ կարևոր է, որովհետև հետագա ցանկացած քննարկում տեղի է ունեցել ու ունենալու է այս համատեքստում, այսինքն՝ երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին»:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40