Պատմության գանձերը. Ք․ա․ 6-5-րդ դարերին թվագրվող տաճարի կավե մանրակերտը՝ զոհաբերության ծեսի հիմնական բաղադրիչ

23.05.2024 10:37
730

Ք․ա․ 6-5-րդ դարերին թվագրվող տաճարի կավե մանրակերտը  հայտնաբերվել է «Աստղի բլուր» հուշարձանի պեղումների ժամանակ բացված տաճարային հատվածից։ Տաճարի մանրակերտը և նմանատիպ այլ իրերը, ըստ մասնագետների և այլ հուշարձաններից ստացված տվյալների համեմատության, օգտագործվել են զոհաբերության ծեսի մեջ․ հիմնականում այդ իրերի մեջ դրվում էր զոհաբերվող կենդանու արյան կաթիլը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը նշեց, որ տաճարի մանրակերտը, ամենայն հավանականությամբ, նվիրված է եղել երկնքի-ամպրոպի աստծուն։ Այդպիսի եզրակացության հնարավոր է հանգել, քանի որ այստեղ առկա են ցլերի գլուխներ, որոնցով զարդարված են շինության դիմային հատվածները։ Հավանաբար, տաճարի նմանատիպ մանրակերտի հետ են համադրվել ամրոցի տաճարից գտնված բազմաթիվ հենակները, որոնք օգտագործվել են զոհաբերության ծեսում։ 

8D1A5461.JPG (457 KB)

««Աստղի բլուր» հուշարձանից հայտնաբերված մանրակերտը ամենայուրահատուկ իրն է, որը  հենված է շրջանաձև պատվանդանի վրա: Տաճարը երկհարկանի է, երկթեք ճակտոնով: Առաջին հարկի պատերը ընդարձակ են, ինչի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե շինությունը քառակուսի է, չնայած որ ներսի հատվածում այն ուղղանկյուն է։ Առաջին հարկում՝ շինության  ամբողջ լայնքով, առկա է ընդարձակ դուռ։

8D1A5535.JPG (380 KB)

Տաճարի մանրակերտը պատրաստված է ամենայն մանրամասնությամբ։ Շինության կտուրը զարդարված է թեք ակոսավոր գծերով, ինչը, հավանաբար, քարե աղյուսներով կամ բարակ տախտակներով ծածկելու իմիտացիա է։ Երկրորդ հարկի պատերի վրա առանձնացված են հատուկ հատվածներ, որոնք, ըստ երևույթին, պետք է պաշտպանեին առաջին հարկի պատերը՝ թույլ չտալով, որ հոսող անձրևաջրերը լցվեն այդտեղ։ Շինության ճակատային վերին հատվածը զարդարված է խիստ ոճավորված ցլերի գլուխներով»,- նշեց մասնագետը։

8D1A5425.JPG (423 KB)

Ամենայն հավանականությամբ մանրակերտը տեղադրելիս են եղել կաթսայի կամ ածուխով լցված օջախի վրա՝ ընդգծեց մասնագետը, հավելելով, որ, ըստ երևույթին, մանրակերտը չի դրվել կրակի վրա, քանի որ այն լավ թրծվել է, սակայն մրոտ հետքեր չեն պահպանվել։ Համապատասխան անցքից ամբողջ շինությունը լուսավորվել է ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Ամենայն հավանականությամբ կրակը այստեղ ունի զուտ կիրառական նշանակություն, այսինքն՝ կիսախավար տարածության մեջ ծառայել է միայն լուսավորության համար։ Ինքը՝ շինությունը, տաճարի մանրակերտ է, որը ցուցադրվել է այնպես, ինչպես օրինակ՝ արձանները։

8D1A5581.JPG (426 KB)

Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչի խոսքով՝ ճարտարապետական այս ոճը բնորոշ է ուրարտական կառուցողական արվեստին (Մուսասիր տաճար և այլն): Ուսումնասիրողների կարծիքով այս ոճն իր ազդեցությունն է թողել պարսկական և հունական ճարտարապետության վրա:

8D1A5561.JPG (437 KB)

8D1A5552.JPG (377 KB)

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01