Մեր տեսածը «դրոնային ցեղասպանություն» է, փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել. գերմանացի պատգամավորները՝ Արցախում

18.10.2020 21:31
5092

Գերմանիայի Բունդեսթագի մի շարք պատգամավորներ այցելել են Արցախ եւ սեփական տեսածի հիման վրա համոզվել, որ ադրբեջանաթուրքական դաշինքն ավերածություններ է գործում խաղաղ բնակչության շրջանում:

«Դա մեծ հանցագործություն է մարդկության նկատմամբ: Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին՝ ոչ միայն խոսել, այլեւգործել, պատժամիջոցներ կիրառել Արցախի վրա հարձակվող երկրների ու նրանց զենք մատակարարողների նկատմամբ»,- ասել են պատգամավորները:

Ըստ նրանց,  գերմանական մամուլը ճիշտ չի լուսաբանում Արցախում տեղի ունեցած բռնությունները:

Լայնթագի պատգամավոր Անդրեաս Քյոլիցի խոսքով, եթե պարզվի, որ Ադրբեջանն իրոք միջազգային վարձկան ահաբեկիչների է օգտագործել Արցախի դեմ պատերազմում, ապա Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից մեկը։

Նրանք եղել են Շուշիում ու Ստեփանակերտում եւ նշում են, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է եկեղեցու վրա, տեսել են, որ խաղաղ բնակիչների շենքեր են ռմբակոծվել, թեպետ այդ կողմերում որեւէ ռազմական օբյեկտ չի եղել: 

Բունդեսթագի պատգամավորները մարդկության համար մեծ հանցագործություն են որակել Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի օրականացրած հանցագործությունները՝ կոչ անելով միջազգային պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: 

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոյթերը Արցախում իրենց տեսածը որակեց որպես «դրոնային ցեղասպանություն»՝ հավելելով, որ ակնհայտ է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ սա փոքր կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ։ Մենք այստեղ ենք, որ եվրոպացիներին ցույց տանք իրականությունը։ Ուզում ենք փորձել լուծում գտնել Արցախի համար։ Մենք մտածում ենք, որ Մինսկի պրոցեսը չի գործելու։ Շատ մարդիկ դեռ պետք է հասկանան որն է խնդիրը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծել, օգտագործել են միջազգային արգելված զենքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ մտավախություն ունեն, թե հնարավոր է այստեղ նոր ցեղասպանություն կատարվի։

«Հիմա փորձում ենք արտերկրում բնակվողներին ցույց տալ, որ այստեղ փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել, մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհում բոլորը տեղեկանան իրականության մասին, դրա դեմ սկսեն քայլեր ձեռնարկել։ Մենք ուզում ենք, որ այս պատերազմը սանձազերծած կողմերի նկատմամբ սանկցիաներ կիրառենք»,-նշեց Քոյթերը:

Պատգամավորները վստահեցրել են, որ պատրաստ են խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34