Սյունիքը հերոսական Արցախի հետ է…

01.09.2023 22:11
1788

32 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը՝ բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունեց հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին՝ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքներին համապատասխան:

Ավելի ուշ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Քվեարկածների 99,89 տոկոսը հանդես եկավ Ադրբեջանից անկախանալու օգտին:

1991 թ. դեկտեմբերի 28-ին ձևավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդը (խորհրդարան), որն ընդունեց հռչակագիր պետական անկախության մասին՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով հանրաքվեի արդյունքները:

Գերագույն խորհրդի նախագահության 1992 թ. (օգոստոս) որոշմամբ ԼՂՀ-ում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ), որին փոխանցվեցին ողջ գործադիր և մասամբ օրենսդիր իշխանությունները:

1994 թվականի դեկտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվեց  նախագահական կառավարման ինստիտուտ, և առաջին նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Այնուհետև ԼՂՀ նախագահներ եղան Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը:

Այսպես՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով՝ ԼՂՀ Հադրութի շրջանի և բերդաքաղաք Շուշիի կորստով:

Վերջին երկու տարում օղակն Արցախի հանրապետության շուրջ ավելի է սեղմվել, փաստորեն ուժը կորցրել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Ադրբեջանն աշխարհի աչքի առաջ որդեգրել է բնիկ հայկական երկրամասը հայաթափելու քաղաքականություն և ձգտում է ավարտին հասցնել իր ստոր նկրտումները: Ներկուլիսային բանակցություններ են ընթանում, որոնց հանգամանքները ոչ միշտ են ժողովրդին տեսանելի, մի բան է իրապես հայտնի՝ Հայաստանի օրվա իշխանությունն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի անանջատելի մաս, այսինքն՝ Արցախը թողնվում է բախտի քմահաճույքին…

Եվ հումանիտար բեռներով բեռնված 20 բեռնատար՝ հասնելով Կոռնիձոր, չեն կարողանում մուտք գործել սովի ճիրաններում հայտնված Արցախ:

Օրերս հումանիտար բեռներով այդ ավտոմեքենաներին միացավ Ֆրանսիայի օգնությունը, որն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով էլ հայտարարեց՝ Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրականացվում:

Ցավոք, այդ և նման տասնյակ հայտարարությունները հնչում են որպես ձայն բարբառո հանապատի: Եվ Արցախի ժողովուրդը միայնակ է մնացել իրագործվող ցեղասպանության դեմ հանդիման:

Վահրամ Օրբելյան

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08