«Բոլոր կողմերից հնչող հրադադարի կոչերը բախվում են Թուրքիայի աջակցությամբ ոգեշնչված Ադրբեջանի մերժմանը». Կոնստանտին Զատուլինը ներկայացրել է Լազարյան ակումբի հայտարարությունը (տեսանյութ)

11.10.2020 23:28
2813

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոստանտին Զատուլինը, ելույթ ունենալով Ռուսաստանի հայերի միության VI համագումարի ժամանակ, ներկայացրել է ռուս-հայկական միջազգային Լազարյան ակումբի հայտարարությունը ԼՂ-ում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ:

«Շարունակվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Մարդիկ են մահանում, ռմբակոծության են ենթարկվում ռազմաճակատից հեռու գտնվող քաղաքներն ու գյուղերը: Կանգ առնելու, հրադադարի կոչերը, որ հնչում են բոլոր կողմերից, բախվում են Թուրքիայի աջակցությամբ ոգեշնչված Ադրբեջանի ղեկավարության կտրուկ մերժմանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, առաջ ընկնելով Բաքվի իր կրտսեր գործընկերոջից, մերժել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը պատերազմին վերջն դնելու և բանակցությունների անցնելու մասին»,- ասել է Զատուլինը՝ ընթերցելով Լազարյան ակումբի հայտարարությունը:

Վերջինս հավելել է, որ Լազարյան ակումբը ևս դրամահավաք է իրականացնում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ հավաքված միջոցները կուղղվեն Արցախի բնակչության կարիքներին:

 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40