Բոնոյի այցի հիմնական նպատակն է եռակողմ հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում. ԱԽ քարտուղար

08.01.2024 22:54
730

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:

Գրիգորյանը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք կա Բաքվի համաձայնությունը:

Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն խոսում է երկկողմ՝ առանց միջնորդների հանդիպման մասին։

ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են հունվարի վերջին սահմանագծման հանձնաժողովների հերթական նիստն անցկացնել: Բացի այդ, հունվարի 4-ին հայկակական կողմը խաղաղության պայմանագրի հերթական տարբերակն է փոխանցել Ադրբեջանին։

«Հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել», - ասել է Գրիգորյանը առանց մանրամասների:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40