Մի հիմնադրամի հետքերով

10.08.2017 12:33
2330

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզի ապագայի ու պլանների մասին խոսելիս հաճախ է անդրադառնում ու կարեւորում նորաբաց՝ 2016թ․ դեկտեմբերի 15-ին հիմնադրված «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման» հիմնադրամը:

Ու եթե նախկինում հիմնադրամին հղումը զուգակցվում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը հղումով, ապա վերջին շրջանում միայն հիմնադրամն է հիշատակվում։ Այսպիսով, ի՞նչ է իրենից ներկայացնում հիմնադրամը.

1. Կառավարում. hիմնադրամը ղեկավարում է հոգաբարձուների խորհուրդը։ Այն բաղկացած է 3 անդամից: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է Սյունիքի մարզպետը, ով խորհրդի անդամ է: Խորհրդի մի անդամը նշանակվում է Սյունիքի մարզպետի կողմից` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից: Խորհրդի մյուս անդամը նշանակվում է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի կողմից:

2. Ֆինանսավորում․ էնդաումենթ (ՀՀ օրենսդրության մեջ այս եզրույթն անվանվում է անձեռնմխելի դրամագլխով հիմնադրամներ) չհանդիսացող հիմնադրամները (որոնց շարքին է դասվում «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման» հիմնադրամը) բնույթով նման են դրամապանակների. ինչ-որ մեկը պետք է այնտեղ գումար ներդնի, որ այդ հիմնադրամը հնարավորություն ունենա կատարելու իր նպատակներին ծառայող ծախսերը։ Իսկ Սյունիքի մարզում այդպիսի ձեռնարկություն է հանդիսանում գլխավորապես ԶՊՄԿ-ն։ Այսինքն՝ հիմնադրամի առօրյա կառավարման ու ֆինանսավորման հարցերը մեծ մասամբ կախված են ԶՊՄԿ-ից:

Այս երկու փաստերը համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ հիմնադրամին հղում անելով՝ նա հղում է կատարում ԶՊՄԿ-ին, սակայն չտալով ԶՊՄԿ-ի անունը։ Մարզպետության ժամանակաշրջանում այնքան է տեղի-անտեղի հղում կատարվել ԶՊՄԿ-ին, որ, հավանաբար, եւ՛ լսողներն են հոգնել սին խոստումներից, եւ՛ ԶՊՄԿ-ն՝ իր անվան հաճախակի հիշատակումից։ Այսինքն՝ ինչ է ստացվում․ մարզպետը ձախողված մարզպետությանն ու մարզային կառավարման անընդունակությանը կրկին փորձում է հակակշռել ԶՊՄԿ-ի հաշվին մարզային իշխանությունը պահելուն։ Սակայն նույնիսկ երբեմնի ամենազոր ԶՊՄԿ-ն այժմ ինքն իր ստվերն է հիշեցնում, ու հավելյալ անարդյունավետությանը կարող է եւ չդիմանալ։

Մի պահ մոռանալով «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման» հիմնադրամը՝ անդրադառնանք պետական նպատակների համար կիրառվող հիմնադրամների գործունեությանը, որոնք որոշ լուրջ հարցեր են առաջացնում․ արդյո՞ք նրանց ստեղծած կարճաժամկետ դրական ազդեցությունը կարող է հակակշռել երկարաժամկետ բացասական հետեւանքներին:

  • Պետական մարմինների կողմից ստեղծված հիմնադրամները, ըստ էության, հանդիսանում են քվազիպետական կառույցներ, որոնք ուղղված են պետական ու հարկային անկատար օրենսդրության բացթողումների շտկմանը՝ այսպիսով աջակցելով ՀՀ օրհասական հարցերի լուծմանը ոչ բյուջետային ուղիներով։ Նախկինում ֆինանսավորումն ուղղակի էր կատարվում, իսկ այժմ այն տեղի է ունենում հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամների գործունեությամբ ժամանակավորապես շտկվում են պետական համակարգի թերությունները, ինչը, սակայն, հանգեցնում է պետական համակարգի անկատարությունների քողարկմանը՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը. փոփոխությունների անհրաժեշտությունը քողարկվում է հիմնադրամների գործունեությամբ:
  • Մեր բյուջեն աշխատում է «մեկ կաթսայի» սկզբունքով ու հրաժարվել է նպատակային ֆոնդերի կիրառությունից, իսկ հիմնադրամների գործունեությունը, ըստ էության, նպատակային ֆոնդ է իրենից ներկայացնում: Հիմնադրամների կիրառության դեպքում խախտվում է առաջնահերթության սկզբունքը: Այսինքն՝ միգուցե գոյություն ունեն ավելի կարեւոր ու չլուծված պետական խնդիրներ, բայց դրանց առաջնահերթություն չի տրվում, քանզի ընդգրկված չեն հիմնադրամի նպատակների մեջ։
  • Հիմնադրամների գործունեության ֆինանսավորման աղբյուրներն է՛լ ավելի լուրջ հարցեր են առաջացնում. արդյո՞ք հիմնադրամների ակտիվ կիրառությունը չի հանգեցնում մասնավոր ընկերություններից «կամավոր» նվիրատվությունների հավաքագրմանը՝ այդպիսով խոչընդոտելով հարկային մարմիների կողմից հավաքագրումների զարգացմանն ու կատարելագործմանը։

Վերոնշյալները, հարցերը հաշվի առնելով ու հիշելով, որ իրենց բացթողման հետեւանքով Կապանի անունը հերթական վատաբանումից հետո իրենց անունը փրկելու համար մարզպետարանը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ՝ «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը կփոխհատուցի երեխային Երեւան տեղափոխելու համար վճարված ողջ գումարը», կարելի է եզրակացնել, որ այս հիմնադրամը «գրպանի» հիմնադրամ է ու հերթական ոչ նպատակային կիրառության մի կառույց, որն ըստ անհրաժեշտության օգտագործվում է առկա իրենց բացթողումները հարթելու համար:

Հ․Գ․ ՀՀ հիմնադրամների գործունեությունն ուսումնասիրելիս պարզվեց, որ ԶՊՄԿ-ն մարզպետի աշխատելու օրոք աջակցություն է ցուցաբերել նաեւ «Լույս» գիտական մշակութային կրթական հիմնադրամին։ Ցուցաբերած նվիրատվությունները ներկայացված են ստորեւ:

Տարեթիվ՝      Վճարված գումար

2014 թ․՝         259,000,000 դրամ

2015 թ․՝         950,000,000 դրամ

2016 թ․՝         600,000,000 դրամ

Ընդամենը՝     1,809,000,000 դրամ

Դե իհարկե, կարելի է պնդել, որ ընկերության նվիրատվությունները խիստ մասնավոր բնույթ են կրում: Սակայն, հաշվի առնելով ԶՊՄԿ-ի ծանր ֆինանսական դրությունն ու նրա կայուն զարգացման նշանակությունը ՀՀ-ի համար՝ հարցեր են առաջանում այդ մասշտաբի նվիրատվությունների էության վերաբերյալ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ գումարները ՀՀ նախագահի աշխատակազմի հովանու ներքո գտնվող «Լույս» հիմնադրամին ուղղելը․ հավատարմությա՞ն վճար է՝ ցույց տալու համար, որ իրենք հաղորդակից են ՀՀ հիմնախդիրներին, թե՞ մի քայլ է, որի միջոցով փորձել են ցուցադրել ԶՊՄԿ-ի «կարծեցյալ» ֆինանսապես առողջ լինելը, իբրեւ թե ԶՊՄԿ-ում ամեն ինչ կարգին է:

ԱՐԹՈւՐ ՕՐԲԵԼՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24