Չենք կարող անմասն մնալով հետևել՝ ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում․ ԱՄՆ կոնգրեսականը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

12.01.2023 11:22
876

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի՝ օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում արած հայտարարություններին։

«Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի կենսական մատակարարումների իրականացումը:

Անհանգստացնող է, որ Ալիևը ողջունում է «ազատ խոսքը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին սպառնալու համար»,- նշել է Փալոնը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի  իր գործընկերների հետ աշխատանքներ է իրականացրել՝ դրդելու ԱՄՆ պետդեպին ու համաշխարհային առաջնորդներին լուրջ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու մարդածին այս աղետը։

«Առաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Մենք չենք կարող անմասն մնալով հետևել, թե ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում։ Կարողություններիս սահմանում անելու եմ ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի ցանկացած հնարավոր դիվանագիտական գործիք՝ վերջ տալու այս դաժան շրջափակմանը»,- հայտնել է Փալոնը։

Ադրբեջանը 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Շրջափակման հետևանքով կտրվել է կենսական ապրանքների, այդ թվում և սննդամթերքի ու դեղորայքի մատակարարման շղթան, ինչի հետևանքով Արցախում կա սննդի, դեղամիջոցների, կենսական անհրաժեշտության այլ պարագաների խիստ անհրաժեշտություն։ Խոչընդոտվում է ոչ միայն ազատ տեղաշարժի իրավունքը, այլև հարյուրավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։

https://armenpress.am/

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05